Ես ու Փաշինյանը զուգահեռ դասարաններից ենք եղել․ Վահե Ղազարյան
ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում չպատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին թե պարեկի կողմից կացնով զինված քաղաքացու վրա կրակելուն եւ սպանելուն, թե գողություն անող պարեկին, թե Նիկոլ Փաշինյանի դասարանցին լինելու հանգամանքին, թե քաղաքական կաշկանդվածությանը:
Նախարարը միայն նշեց, որ քաղաքացու վրա կրակելու դեպքի հետ կապված կա հարուցված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Նա հավաստիացրեց, որ ոստիկանությունը երբեք քաղաքականությանը չի խառնվել ու չի խառնվելու:
Հարցին, թե դուք քաղաքական կաշկանդվածություն չունե՞ք, չեք դարձել քաղաքական գործիք, Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովողը՝ լինելով նրա դասարանցին, նախարարը միայն ասաց, որ ինքն ու վարչապետը զուգահեռ դասարանից են եղել, նույն դասարանից չեն եղել:
«Եկեք պայմանավորվենք, որ 100 օրը լրանալու առիթով կհրավիրեմ նախարարություն եւ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, իսկ հիմա շտապում եմ»,-ասաց Վահե Ղազարյանն ու իջավ վերելակով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն