Ասուլիսից հետո ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրելու․ ինչ է սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, վարչության նիստ է հրավիրելու: Նիստին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներն իրենք էլ զգում են, որ մեր վիճակը, հատկապես՝ Արցախի հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները գնալով փակուղի են մտնում, արտաքին ֆրոնտում մարտահրավերները շատանում են:
Հենց այս իրավիճակից ելնելով՝ ՔՊ-ականները որոշել են առավել հաճախ հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի անձամբ նրանից տեղեկանան զարգացումների մասին:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարչության նիստում կքննարկվի նաեւ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Բանն այն է, որ ՔՊ-ականներին այս օրերին չի հաջողվում ԱԺ-ում «բռնացնել» Արսեն Թորոսյանին, նրանք կարդում են Թորոսյանի գրառումները, ուստի հույս ունեն, որ Թորոսյանը կգա վարչության նիստին եւ պարզբանումներ կտա, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մեծ թվով գումարներ են մսխվել պետբյուջեից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...