Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներ Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ Այժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-ից Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ) ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0% Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը

Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԲարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը
Հայաստան

Այս լրտեսախումբը չի ներկայացնում հայ ժողովրդին և թավալվում է Էրդողանի ու Ալիևի ոտքերի տակ․ Խաչիկ Մանուկյան

Մենք պիտի մոտենանք Եռաբլուրի խորհրդին, զարթոնքը Եռաբլուրով է լինելու, բայց այն ընդամենը տեղանք չէ, այլ ոգու հաղթականություն, որը մեզ պիտի առաջ տանի, փրկի կործանումից։ Երբ այս ընկալումը լինի, մեր հայրենակիցները ոտքի կկանգնեն, հավաքականությունը կկայանա։ Որոշ զոհերի ծնողների լռությունն այսօր դավաճանություն է սեփական զավակների հանդեպ, քանի որ այն արժեքը, որը նրանք ավելի բարձր համարեցին սեփական կյանքից, այսօր մեր պայքարի կարիքն ունի, մենք պետք է ձայն հնչեցնենք, սթափեցնենք մարդկանց։ Մի՞թե մենք այն ազգն ենք, որը հոժարակամ պիտի հրաժարվի իր պետականությունից, ինքնությունից, նախնիներից, պնդի, թե մեզ կոտորողները մեր բարեկամներն են, բարեկիրթ մարդիկ են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

«Սրանք «Դուխով» գլխարկներով եկան, հայտարարեցին, թե ամեն ինչ պիտի անեն հանուն մեր երեխաների, հետո խմեցին նրանց արյունը, ոչնչացրին հաղթական բանակը, հիմա էլ թավալվում են Էրդողանի և Ալիևի ոտքերի տակ։ Այս լրտեսախումբը չի ներկայացնում հայ ժողովրդին և որևէ կապ չունի ո՛չ մեր անցյալի, ո՛չ ներկայի, ո՛չ էլ առավել ևս ապագայի հետ, նրանցն անապագա ներկայություն է։ Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս նրանց ստեղծած թմբիրից։ Մարդկանց շրջանում թմրեցնող տեխնոլոգիաներ էին բանեցնում՝ Փաշինյանը փողոցներն էր ավլում, հաց ու գինի էր կիսում մարդկանց հետ, հեծանիվ էր քշում, և ոգևորության ալիք կար։ Հիմա փողոցում կարկանդակ է լափում, որը որպես տեխնոլոգիա բանեցնելով՝ փորձում է մոլորեցնել, ասել՝ այս քամուն, ցրտին փողոցում ձեզ պես կանգնած՝ ծեծված շան պես կարկանդակ եմ կրծում»,- ասաց արվեստագետը:

 «Ի՞նչ է անում նա այս կործանվող երկրի համար։ Այս պարտության խորհրդանիշները մեր ղեկավարներն են, և այսքանից հետո ինչ-որ բա՞ն ենք պահանջում աշխարհից։ Նրանք կլռեն, քանի որ աշխարհին ասում ենք՝ պարտության խորհրդանիշը մեզ համար ընդունելի է։ Փաշինյանը բացահայտ ասում է, որ ինքն Ադրբեջանի կողմից է, և նրանցից է աջակցություն խնդրում։ Բեռլինում նա հայտարարեց, որ Հայաստանն այլևս ի վիճակի չէ ինքն իրեն պահելու, ուժ չունի, այսինքն՝ իր տերերին բացահայտ ասաց, որ իր առաջադրանքը կատարել է՝ կոտորել է քաջերին, վերացրել է պետականությունը և հասցրել նրան, որ մենք այլևս ինքնիշխան երկիր չենք։ Հիմա խոսք ասելու ժամանակը ժողովրդինն է, որն այն աստիճանի է մոլորվել, որ չի հասկանում՝ ի՞նչ քայլ պիտի անի։ Մի պարզ բան՝ պահել տունն ու հայրենիքը»,- նշեց Մանուկյանը:

Մտավորականի պնդմամբ՝ ՔՊ-ական պարագլուխները, մեկը մեկին հերթ չտալով, դղյակներ են կառուցում, ինչը նրանց աշխատավարձերի հետ համեմատելի չէ, և անգամ միջազգային կառույցներն են խոսում մեր երկրում կոռուպցիայի աճի մասին. «Նախկինները գոնե հաղթանակ էին բերել, այդ հաղթանակի փայլը մեր բոլորի վրա էր։ Մենք աշխարհով մեկ քայլում էինք՝ որպես հաղթական ժողովրդի ներկայացուցիչ, իսկ հիմա՝ որպես փալասախմբի անդամ։ Մեր էպոսում միայն Վերգոյի կերպարը չէ, այնտեղ նաև Դավիթ և Առյուծ Մհեր կան։ Որքան լրտեսախմբի տերերը սրանց միջոցով փորձեն ճզմել, վերացնել մեր պետականությունը, այնքան այդ ալիքն ավելի է բարձրանալու և ցասումով սրբելու է բոլորին։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս կարողացան այսքան կարճ ժամանակահատվածում բանակ ու պետություն վերացնել։ Նրանք շատ լավ օգտագործեցին դժգոհություններն ու դրանցով կերակրեցին հանրությանը։ Հիմա արդեն դա էլ չի հերիքում, հիմա նախկինն իրենք են, բայց ոչ թե հաղթանակ նվիրած նախկինները, այլ երկիր ու ազգ ոչնչացրածները»:

 «ՔՊ-ական պարագլուխները կանգնելու են հայ ժողովրդի դատի առաջ, նրանք տեսնելու են այդ դատաստանը, հակառակ դեպքում վերանալու է երկիրն ու պետականությունը։ Դեռ զարմանում են, երբ որոշ երկրներ մեզ լքում են։ Մեզ բոլորը կլքեն, քանի որ մենք չկանք, մենք ընկել ենք այս հիմարների, սուտասանների խելքին և փորձում ենք դրա մեջ առողջ սերմ գտնել։ Ստի մեջ որևէ առողջ բան չի կարող ծնվել։ Սրանք մայրերին քարշ տալով տանում էին Եռաբլուրից, արգելեցին անգամ սգին հաղորդվել, ցավը զգալ, մինչդեռ իրենք հրճվանքով Եռաբլուր էին բարձրանում։ Այս անազգ ու անհայրենիք գոյանքների համար սեփական մորթն է թանկ, մեկ էլ սեռախեղվածի ցանկությունները բավարարելը։ Ազնվության, բարոյականության, մարդկային արժեքների մասին այս խմբի հետ խոսել չենք կարող»,- ամփոփեց Խաչիկ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։