Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին.Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Քննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր Լոռիում 24 ժամ ջուր չի լինի Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար Դատախազության՝ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին.Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարԴատախազության՝ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծը
Մամուլ

Երբ «խաղաղության օրակարգից» անդադար արյուն է հոսում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նիստերը շաբաթը մեկ անգամ ինչ-որ հայտարարություն անելու պատրվակի են վերածվել: Բուն նիստը րոպեներ է տևում, իսկ «օրակարգային հարցերն» էլ կա՛մ չզեկուցվող են, կա՛մ, այսպես ասած՝ «գաղտնի»: «Թափանցիկության» անգերազանցելի նվաճում: Հիմնականը դառնում է այն, թե «օրակարգային հարցերից» դուրս ինչ թեմայով կբարեհաճի խուճուճ, պաճուճավոր հայտարարություն անել ինքը՝ Նիկոլը: Վերցնենք թեկուզ վերջին նիստը: Նա երկար-բարակ խոսեց Ադրբեջանի կողմից մարտի 5-ին Արցախում իրականացված դիվերսիոնահաբեկչական գործողության, դրա հետևանքների, արցախցի 3 ոստիկանի զոհվելու, Ալիևի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու, Բերձորի (թշնամական տարբերակով՝ Լաչինի) միջանցքը փակ պահելու մասին:

Թվում է, թե կոշտ արտահայտություններ արեց Ալիևի ու Ադրբեջանի հասցեին: Բա՛յց: Այդ արտահայտությունների միջակայք Նիկոլ Փաշինյանը ճխտեց առնվազն 2 շեշտադրում, թե՝ ա) «անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա», ինչը նա համարում է, որ «միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ» և բ) Հայաստանը հավատարիմ է «խաղաղության օրակարգին»: Լսե՛ք, ձեր «խաղաղության օրակարգից» անդադար արյուն է հոսում, ձեր «խաղաղության օրակարգը» դեպի անէության ու կործանման տանող մեռյալ ուղի է: Ինչ վերաբերում է «Բաքու-Ստեփանակերտ խոսակցությանը»:

Նիկոլ Փաշինյանը, այդ մասին շեշտելով, իր վրայից հերթական անգամ մի կողմ է նետում Արցախի հարցով բանակցելու պարտավորությունը, առհասարակ՝ Արցախի համար պատասխանատվությունը, այն թողնում է արնաքամ եղած, արդեն երեք ամիս թշնամական բլոկադայի մեջ գտնվող Արցախի վրա: Այլ կերպ ասած՝ Արցախից մնացած բեկորը հրում է դեպի Բաքու, որ հետո ասի՝ հո ես չէի բանակցողը, ի՞նչ եք ուզում ինձանից: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է: Պարզ «օրակարգ» է. կա՛մ Արցախը ինտեգրվում է Ադրբեջանին, կա՛մ էլ կռիվ-պատերազմով վրա են տալիս ու, «քաղաքակիրթ աշխարհի» լուռ համաձայնությամբ, Արցախի հայությանը կոտորում, հայրենազրկում:

Հիմա այդ «խոսակցության» ի՞նչն է ուզում ինստիտուցիոնալ ու անխափան դարձնել Փաշինյանը, Արցախի ու հայության ոչնչացո՞ւմը: Իսկ հնարավո՞ր է, որ նման՝ ուղիղ գծով Ալիևի շահերից բխող հայտարարություններ անելը այն պարտավորություններից է, որոնց մասին Բաքվում բավականին թափանցիկ նշեց ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը... Բայց վերջինիս հայտարարություններն արդեն այլ թեմա են: Դեռ հարկ կլինի անդրադառնալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում