Ինչի՞ց վախեցավ Նիկոլ Փաշինյանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը: Դեռ մի քանի օր առաջ մենք տեղեկություններ էինք ստացել, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի, թե մի տարածքում, որտեղ ոչ թե իրենց կազմակերպած-բերած մարդիկ են կամ մանիպուլյացիոն հնարքների անդառնալի զոհ դարձածներ, այլ գերազանցապես գիտակից մարդիկ, կարող են, մեղմ ասած, «անհարմարություններ» առաջ գալ, այդ թվում՝ որոշակի հարցադրումների, որակումների տեսանկյունից, ու, քանի որ մասնակցիների քանակը մեծ է, տարածքը՝ առավել ևս, անհնար կարող է լինել այդ ամենը վերահսկելը:
Սակայն, քանզի պաշտոնապես հաստատված օրակարգում հստակ նշված էր, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու և ելույթ է ունենալու, զերծ մնացինք տեղեկությունը հրապարակելուց: Ավելին, վերջին երկու օրը տեղեկություններ էինք ստանում, որ ՄՀՀ-ում անվտանգության միջոցառումների իսկական «տեռոր» է, մասնակիցներին էլ զգուշացրել էին նույնիսկ գրանցվելուց կես ժամ շուտ գալ, քանի որ դռները փակվելու են, քանի դեռ Փաշինյանը ներսում կլինի: Երեկ, սակայն, միջոցառման սկզբից ընդամենը կես ժամ առաջ պարզվեց, որ Փաշինյանը ներկա չի լինելու: Մեր տպավորությամբ, նույնիսկ քպականները, որոնք եկել էին «շեֆի» ներկայությանը... ներկա լինելու, անակնկալի էին եկել և ապշահար դեմքերով էին շրջում»:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...