Դшնшկшհшրություն` Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում
Մարտի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեից «աջ սրունքի, ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժիշկների շտապօգնության թիվ 45 խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը` անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով։
Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժնի աշխատակիցները պարզել են, որ այսօր ժամը 09։00-ի սահմաններում Երևանի թիվ 119 դպրոցի հարակից տարածքում Հայկ Հ.-ին դանակահարել է Երևանի բնակիչ 18-ամյա Վիգեն Ա.-ն, ով ժամեր անց, ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ինքնակամ ներկայացել է Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորն ու նրան դանակահարողը սովորում են Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...