Աննա Հակոբյանին շարունակում են մուծվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին 2020-ի պատերազմից հետո արված հանգանակություններն էականորեն նվազել էին։ Իսկ վերջին շրջանում կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել, չնայած դրանց մեծ մասը՝ անանուն է։ Հիմնադրամին գումարներ են փոխանցել անհատներ Արմեն Ղազարյանը՝ 5 մլն դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25 հազար դոլար, Ղեւոնդ Էմյանը՝ 5 մլն դրամ, Ներսես Սիմոնյանը՝ 5 հազար դոլար։ Հայտնի չէ, թե ովքեր են այս մարդիկ եւ ինչ նկատառումներից ելնելով են վարչապետի կնոջ գրասենյակին փող փոխանցում։
Հակոբյանի հիմնադրամին 10 մլն դրամ է փոխանցել նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը պատկանում է 2013-2014 թվականներին Սյունիքի մարզպետ եղած Վահե Մաքսիմի Հակոբյանին՝ 100 տոկոս բաժնեմասով։ 10 մլն դրամ է փոխանցել նաեւ «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն։
Փորձեցինք պարզել թե ում է պատկանում «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն: Համացանցում «ԱՆ-ՆԱՐ» անվամբ մեկ ընկերություն կա, սակայն ընկերության մասին գրեթե տեղեկություն չկա, բացի այն, որ այն գրանցված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ ընկերության ներկայացուցիչը Ռոման Սարիկի Հարությունյանն է, եւ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ։ Պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «ԱՆՆԱՐ» ՍՊԸ անունով, որը պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արշավիր Խաչատրյանին: Վերջինս ներկայում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ է։ Անցած տարվա նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն էլ նկատեցինք․ օրինակ, Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը 2022-ին երկու փոխանցում է արել՝ մոտ 3 հազար դոլարի չափով։ Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում․ Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...