Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած 10-օրյա դասընթացներն ավարտվեցին. Տեսանյութ
Երևանում տեղի ունեցան քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության հատուկ դասընթացները: 10 օրերի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ռուս հայտնի լրագրողներ, խմբագիրներ, հաղորդավարներ, իչպես նաև՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի անվանի դասախոսներ:
Լրագրողական վարպետությանը զուգահեռ, մեծ ուշադրություն էր հատկացվել նաև տնտեսական լրագրությանը, որի շրջանակներում դասախոսությամբ հանդես եկավ Համաշխարհային բանկի անկախ խորհրադատու Արմեն Արշակյանը։
Դասընթացների մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովին, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովին, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովին, ՌԲԿ-ի խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոյին, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովին, «Դոժդ» հեռուստաալիքի և ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևին և իհարկե Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանին:
Նշենք, որ դասընթացի վերջին օրը դասախոսությամբ էր հանդես գալու Ռուսաստանում բնակվող հայազգի ամենահայտնի լրագրողներից և մեդիամենեջերներից Արամ Գաբրիելյանովը։ Սակայն նրան արգելել են «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան՝ պատճառաբանելով, թե մուտքն արգելված է։
Տեսանյութում դասընթացն ամփոփում են մասնակիցները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն