Կներեք, բայց 27,5 միլիոնը ես չեմ ուզել․ վերջում մարդկանց ես դա հասկացրի
Եթե անկեղծ լինեմ, ապա Դորտմունդում խաղալու տարիներին թուրքերի հետ երբեք խնդիր չի եղել, թեպետ գիտեի, որ այդ քաղաքի բնակչության մոտ 50 %-ը հենց թուրքական համայնքն էր։ Իրոք երբեք որևէ խնդրի չեմ առնչվել այս առումով , ինչ-որ մեկի կողմից որևէ անհամություն չեմ տեսել։ Այս մասին Profootball-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Երբ տեղափոխվեցի Դորտմունդ, ավելի շատ գերմանական մամուլն էր ինձ վրա ճնշում գործադրում։ Ամեն շաբաթ խոսվում էր 27,5 միլիոնի մասին, որը իմ դիմաց վճարվել էր։ Անընդհատ ասվում էր՝ 27,5 միլիոն, 27,5 միլիոն, բայց ես ի վերջո մարդկանց հասկացրեցի, որ կներեք, սակայն ես չէ, որ ուզել եմ այդ 27,5 միլիոնը։ Ակումբն է որոշել, որ իմ գինն այդքան է։ Առաջին երկու ամիսն իհարկե շատ դժվար ստացվեց ինձ համար, բայց հետո մարդիկ խաղից խաղ սկսեցին տեսնել, որ արդարացնում եմ սպասելիքները։ Դրանից հետո սկսեցին մարդիկ արդեն մոռանալ այդ 27,5 միլիոնի մասին, թեպետ հիմա եթե ուշադրություն դարձնենք՝ ինչ գումարներով են ֆուտբոլիստներ գնում, տրանֆերներ իրականացնում, կհասկանանք, որ այսօր 27,5 միլիոնը այդքան էլ մեծ գումար չէ։ Հիմա 60, 80 միլիոնից է սկսվում։ Կարծում եմ, որ մի բան էլ դեռ քիչ են վճարել այն ժամանակ (ծիծաղում է)»,- հավելել է հայազգի ֆուտբոլիստը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ