«Ո՞վ է ծեծվելուց հետո մենակ բարիշելու, խաղաղության մասին մտածում: Փողոցային կյանքում՝ լոխերը, թույլերը». Վահրամ Միրաքյան
Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք հատուկ տաղանդ ունենք սխալ big strategy ընտրելու հարցում:
Հիմա մեր big strategy-ն խաղաղությունն է: Չգիտեմ ինչ հաշվարկի կամ հետազոտության հիման վրա է դա ընտրվել, բայց հերթական սխալ գաղափարն է, որը մեզ լավ տեղ չի տանելու:
Ինչո՞ւ, որովհետև խաղաղությունը մի կողմի ցանկությամբ չի լինում: Մենք ինչքան էլ խաղաղություն ուզենք, դա մեր ուզելով չի, դիմացի կողմը/կողմերը նույնպես պետք է ուզեն, իսկ մեր դեպքում դա էդպես չի: Խաղաղությունն էթնիկ ինքնության նման է՝ դու չես կարող այն ընտրել, քանի որ ամեն ինչ դիմացինից է կախված: Ես ինչքան էլ ասեմ ադրբեջանցիներն ինձ թշնամի չեն, ես էլ հայ չեմ, մեկա Ադրբեջան գնալուց իրենք կհիշեցնեն ինձ, որ թշնամի են, իսկ ես՝ հայ: Նույնն էլ խաղաղության ձգտումն է՝ չի կարող լինել մի կողմի ցանկությամբ:
Մեր դեպքում խաղաղության ռազմավարության երկրորդ խնդիրը հպարտությունը ոտնատակ տալն է: Ո՞վ է ծեծվելուց հետո մենակ բարիշելու, խաղաղության մասին մտածում: Փողոցային կյանքում՝ լոխերը, թույլերը: Իսկ ինքնասիրություն ունեցող մարդը մտածում է ռևանշի, ուժեղանալու մասին: Նույնն էլ մեր դեպքում է:
Հիմա կասեք բա ի՞նչ «մեծ ռազմավարություն» պետք է որդեգրի պարտված կողմը: Կարծում եմ, միակ ճիշտ ճանապարհը՝ ուժեղանալու պաշտամունքն է: Ուժեղանալը, տնտեսապես ու ռազմական առումով պետք է լինի մեր big strategy-ն: Համենայնդեպս ներքին լսարանում: Մենակ էդպես կարող ենք վերականգնել մեր կոտրված ոգին ու ինքնասիրությունը:
Ասեմ, որ նախորդ 30 տարիներին նույնպես մենք միշտ պարտվել ենք «մեծ ռազմավարությունների» ընտրության հարցում:
Ավելին՝ հիմնականում չենք էլ ունեցել: Մենակ անկախության առաջին տարիներին սովետից եկած իներցիայով մեր «մեծ ստրատեգիան» Արցախն ազատագրելն էր: Հետո էդ հարցում երկար վակուումի շրջան ընկանք, իտարբերություն Ադրբեջանի:
Մեզ շտապ օբյեկտիվ իրականությունից ելնող «մեծ ռազմավարություն» է պետք»:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...