Ինչպես կարձագանքի ՔՊ-ն Սեդա Սաֆարյանի մասով ՍԴ դիմելու նախագծին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել:
Որպեսզի ընդդիմության հեղինակած նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն նախ պետք է երկշաբաթյա ժամկետում արժանանա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանը, իսկ որպեսզի ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար պաշտոնապես դիմի ՍԴ, պետք է նախագիծն ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 ձայն: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, ՔՊ-ականները եւս պետք է կողմ քվեարկեն:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն ասացին, որ դեռ չեն քննարկել այս հարցը, վերջնական որոշում չունեն, բայց առավել հակված են հավանություն չտալ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծին: Ի վերջո, Սեդա Սաֆարյանին հենց ՔՊ-ն է գործուղել ՍԴ, վերջինս իշխանության «սրտի դատավորն» է, ուստի առավել հավանական է, որ ՔՊ-ականները չեն միանա ընդդիմության նախագծին:
ՔՊ-ականները տարբեր առիթներով հայտարարում են, թե Սեդա Սաֆարյանի արարքի մեջ որեւէ հանցակազմ չկա։
Ստացվում է՝ իշխանությունը եւս հովանավորում է ՍԴ դատավորի ապօրինությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...