Վահե Ղազարյանը փակ հանդիպում կունենա ՔՊ-ականների հետ
NEWS.am-ի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 17։00-ին, այցելելու է խորհրդարան՝ հանդիպելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Հանդիպումը տեղի է ունենալու իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, դեռ հայտնի չէ։