Փաշինյանը տեղյակ է եղել․ ո՞նց ինքնագլուխ տենց որոշում կընդունեին
ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Նշենք, որ ոստիկանությունը օրերս գործողություններ էր իրականացնում ՊՆ նախկին մասնաշենքում, կային բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին մասնաշենքում ոստիկանական հսկայական ուժեր էին կուտակվել, բնակիչներին հեռացնում էին շենքից։ Նրանք արդեն մի քանի օր է գիշերում են դրսում՝ ՊՆ նախկին շենքի տարածքում, վրաններում։ Պնդում են՝ չեն պատրաստվում հեռանալ, հույս ունեն, որ հետ են վերադառնալու։
«Մինչև իշխանության գալը բոլորն էլ խոստումներ են տալիս։ Ասում էին, թե ձեզնից մեկն եք, ժողովուրդն է այսուհետ իշխանությունը, բայց հենց գալիս են, աթոռը բազմում, մոռանում են ժողովրդին էլ, մյուսին էլ, մյուսին էլ, ժողովուրդն էլ դառնում է ոչ մեկ»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ակցիայի մասնակիցներից մի տղամարդ։
«Նույնը կարող եմ մեր մասին ասեմ՝ կռված տղերքիս։ Հենց պատերազմ է, մեզ ձեռների վրա են պահում, հենց պատերազմը վերջանում է, մենք բանի պետք չենք էլ փաստորեն։ 90-ականներից սկսած պատերազմի ենք մասնակցել, կես մարդ ենք արդեն դարձել, այսքանից հետո ո՞նց են սենց վարվում մեզ հետ։ Ես չեմ հավատում, որ կառավարության ղեկավարը կարող է տեղյակ չլինել մեր խնդրից։ Որոշումը, որը կայացրել է, կառավարությունն է կայացրել, բա կառավարության ղեկավարը ո՞նց կարող է տեղյակ չլինել։ Դուք հավատու՞մ եք նման բանի։ Փաշինյանը եթե տեղյակ չլիներ, ինքնագլուխ ո՞նց տենց որոշում կընդունեին, այսինքն՝ լավ էլ տեղյակ է»,- հավելեց նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...