Սևանի հարցը Ղարաբաղի նման հարց է. Փաշինյանը խաբել է. մաս 165
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հենց նրա եւ թիմակիցների կողմից Ամուլսարի հանքի շահագործման մասին եղել են տարբեր եւ հակասական հայտարարություններ: Հանքը պետք է աշխատեր դեռ 2018 թվականին, սակայն նույն իշխանությունը, ինչ-ինչ շահերից ելնելով, փակեց թեման։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե Սեւանա լիճը իր համար Ղարաբաղի հարցին հավասար թեմա է, եւ եթե անգամ մի թեթեւ վնաս է կրելու հանքի շահագործումից, ուրեմն հանքը չի բացվի։ Վերհիշենք նախորդ հայտարարությունները. 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Ամուլսարի մասին ի՞նչ ենք ասում. մեզ պետք է փաստ եւ փաստարկ, որ Սեւանի համար այդտեղ վտանգներ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, փաստաթղթերին: Սեւանի հարցը Ղարաբաղի նման հարց է, չի կարելի ուղղակի փակ աչքերով գնալ այդտեղ»:
Ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2021 թվականի օգոստոսի 23-ին ասում էր. «Հանքարդյունաբերությունը չպետք է շարունակել երկրում, եւ նախկինում էլ այնպիսի հանքարդյունաբերություն, որ վնասում էր բնապահպանությանը եւ մեր բնակիչների առողջությանը, պետք է բերվեն միջազգային ստանդարտներին: Պետք է դադարեցնել եւ չսպասարկել զարգացած երկրների շահերը»: Տարօրինակ է, թերեւս, ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին:
Նույն Լենա Նազարյանը, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա, սակայն, տարօրինակ կերպով լռում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 16
Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12
Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11
Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 6
Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 5
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...