Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:
Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -0-2, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1 +4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3 -7 ցերեկը՝+2 +4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը -1 - 4, ցերեկը՝ +5 +8,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +2 +6,
Լոռիում՝ գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +8 +12,
Տավուշում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11 + 16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը` +1 +4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5 +9,
Արարատում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 11 + 13,
Արմավիրում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +10 + 12,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +1+4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3 ցերեկը՝ +10+12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+ 16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +10 +12,
Արցախում՝ գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +14+ 17:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...