Վիճաբանություն և դանակահարություն` գիշերային ակումբի մոտ
Հունվարի 20-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել հիվանդանոց:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունվարի 20-ի ժամը 00.15-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի գիշերային ակումբի մոտ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և Երևան քաղաքի՝ 30-ամյա, ու Արմավիր քաղաքի 28-ամյա երկու երիտասարդների միջև:
Այդ ընթացքում էլ 30-ամյա երևանցին կտրող-ծակող առարկայով խփել էր հիվանդանոց տեղափոխվածի որովայնին:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա արմավիրցին ներկայացել է ոստիկանություն: Նա ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քրեական վարույթը շարունակվում է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...