Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի ՀՅԴ-ից
«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանը հունվարի 24-ի աշխատակարգային նիստում քննել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դիմումը եւ որոշել կարճել այն։ Սա նշանակում է, որ Բաբաջանյանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ հրապարակային վիրավորանքների համար։ Դեռեւս 2019 թ․ դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նա ՀՅԴ-ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: 2021 թ. հուլիսին առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին՝ հրապարակավ ներողություն խնդրել ՀՅԴ կուսակցությունից եւ Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար։ Դա կատարել ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ասելով․
«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։
Տեսանյութը պետք է պահպանվի ՖԲ էջում, որպես փոխհատուցում՝ բռնագանձվում է սիմվոլիկ 1 դրամ: Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել` փորձելով վիճարկել հաջորդ ատյաններում, ապարդյուն։ Ապա դիմել էր ՍԴ:
Նշենք, որ անցած տարի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հիմք ընդունելով Երեւանի դատարանի 15.09.2022 թ. որոշումը, պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ կատարել դատարանի որոշումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...