Ովքեր են Սիսիան և Անի համայնքներում ղեկավարների թեկնածուները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Անի համայնքում եւ Սյունիքի Սիսիան խոշորացված համայնքում: Կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն փետրվարի 9-19-ն ընկած ժամանակահատվածում:
«Ժողովուրդ» օրաթերթին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հայտնեցին, որ դեռեւս որեւէ կուսակցությունից կամ դաշինքից դիմում չեն ստացել:
Մեզ հաջողվեց պարզել, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցության, ինչպես նաեւ թեկնածուի առաջադրման հարցում դեռեւս միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերջնական որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ Սիսիանում իրենց թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է: Նշենք, որ վերջինս նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է: Անի համայնքում նույնպես ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: «Ամբողջական ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին»,-հավելեց Ալեքսանյանը:
Ընդդիմադիր թեւում, սակայն, ի տարբերություն իշխանության, անորոշ վիճակ է. ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռ չեն կողմնորոշվել՝ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ հարցը դեռ քննարկվում է, վերջնական որոշում չկա: Գեղամ Մանուկյանը նույնպես նշեց, որ ՀՅԴ-ն դեռ թեկնածու չունի: «Ցանկացած ՏԻՄ ընտրություններից առաջ «Դաշնակցություն»-ում քննարկումներ են գնում: Այս պահին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասով դեռ որոշում չունենք, որոշում ունենալու դեպքում կհայտարարենք»,- ասաց Մանուկյանը։
«Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանն էլ ասաց, որ Անի համայնքում չեն մասնակցելու ընտրություններին, իսկ Սիսիանում մասնակցության հարցը դեռ քննարկվում է: Տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը, եւս մտադիր է առաջադրվել:
Ավելին՝ երեկ երեկոյան Արթուր Սարգսյանը այս հարցով նաեւ ժողով է հրավիրել, որպեսզի հայտնի իր վերջնական դիրքորոշման մասին: Նրան հենց «Հայաստան» դաշինքն էլ կառաջադրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սիսիանում պատրաստվում է առաջադրվել նաեւ էլցանցերի պետը՝ Ջիվան Մարգարյանը, որը նախկինում ՀՀԿ-ի թեկնածուն էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...