«Ալաշկերտի» ուկրաինացի նորեկը
«Ալաշկերտի» կազմը համալրել է ուկրաինացի դարպասապահ Ռոման Միսակը, որը «Կարպատների» սան է, հանդես է եկել լվովյան ակումբի գլխավոր թիմում, նաև «Ռուխում», «Դեսնայում», Դոնեցկի «Օլիմպիկում» և Դանիայի «Օրհուսում», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Նոր ակումբ, նոր առաջնություն, նոր մարտահրավեր:
Արդեն մի շարք մարզումների և մեկ խաղի եմ մասնակցել «Ալաշկերտի» կազմում և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ ունենք:
«Ալաշկերտում» մեծ է մրցակցությունը, մարզչական շտաբը լավն է, իսկ առաջնության վերսկսմանը մոտենում ենք մարտական տրամադրվածությամբ»,- պայմանագիրը կնքելուց հետո նշել է Միսակը:
31-ամյա ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-19 և Մ-21 հավաքականները։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը