Կողքից եմ իմացել, որ ազատման հրաման կա. Վարդան Ավետիսյանը՝ ՊՆ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին
168.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ խորհրդական գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գեներալ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատման մասին երեկ է տեղեկացել.
«Չգիտեմ, թե որոշումն ինչով է պայմանավորված: Երեկ եմ այդ մասին տեղեկացել»:
Ճշտող հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս է ձեզ տեղեկացրել ազատման մասին, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Կողքից եմ իմացել: Հրաման կա, ազատման հրաման»:
Իսկ, թե ո՞րն է ազատման պատճառը, Վարդան Ավետիսյանն ասաց, որ հրամանը դեռ չի ստացել, ուստի չի կարող պատասխանել այդ հարցին:
Ճշտող հարցին՝ ազատումն ինչո՞վ եք պայմանավորում, գեներալը կարճ պատասխանեց՝ «չգիտեմ»:
Նշենք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը մասնակցել է արցախյան ազատամարտին: Նա նաև հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Պաշտպանության նախարարի խորհրդական էր նշանակվել 2016 թվականից: Նա վերջին տարիներին ծառայություն էր իրականացնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հետևում պանթեոնի տարածքում բարեկարգման աշխատանքներին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը