Անգամ լավ ընդդիմություն չեն եղել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տնտեսագետները պարբերաբար նշում են, որ Հայաստանի գործող իշխանությունները հատկապես ծախսային մասով իրականացնում են անարդյունավետ քաղաքականություն: «Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա՝ ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել:
Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործող իշխանությունները ընդդիմություն եղած ժամանակ բողոքում էին հենց անարդյունավետ ծախսերից՝ տնտեսագետը նշեց. «Սկսենք նրանից, որ անգամ լավ ընդդիմություն չեն եղել:
Նրանք պոպուլիստական մակարդակով հանրահայտ թերություններ էին մատնանշում՝ չունենալով խորքային վերլուծություններ, գիտելիքներ ու տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀում: Այսօրվա կառավարության ղեկավարը ընդդիմություն եղած ժամանակ խոսում էր զուտ խոսելու համար, շատ դեպքերում՝ անբովանդակ: Խոսում էր հետագայում ձայների տեսքով ընտրությունների ժամանակ դիվիդենտներ ստանալու համար, ու նպատակը ոչ թե Հայաստանի հարատևմանն ուղղված գործողությունների կատարումն էր, այլ քվե ստանալը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...