Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին Մակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել են Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել «Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ

Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Հայաստան

Ո՞ւմ և ինչպե՞ս են կողոպտել Համբարձում Մաթևոսյանի ազգականն ու նրա 3 ընկերները, որքա՞ն գումար են տարել

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։

«Մեզ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։ Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։ Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ»,- գրել էր կայքը:

Նշենք, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին է։

«Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ՝ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա»,- «Առավոտին» փոխանցել էին ՔԿ-ից:
Աղասի Մաթևոսյանի մասին 168.am-ը գրել էր դեռևս 2022թ. սեպտեմբերի 9-ին. ծավալում հրապարակում էինք արել այն մասին, թե ինչպես է այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն իր ազգուտակին պաշտոններ նվիրում հարազատ Շիրակի մարզում:

Գրել էինք, որ իրենց ցանկացած թեկնածուին ամեն գնով Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրեն դարձնելու համար դպրոցի կառավարման խորհրդում մրցույթից առաջ ընդգրկվել էր նաև Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ում Գյումրիում շատ լավ են ճանաչում:

Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով էր դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով այժմ արդեն նախարար է, հրահանգել էր փոխել կազմը, սակայն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չէր տվել:

168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Աղասի Մաթևոսյանի մասնակցությամբ Գյումրիի երեկվա դեպքից:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Աղասի Մաթևոսյանն ու ևս երեք անձ կողոպտել են 2 ռուս զբոսաշրջիկի:

Մեզ փոխանցեցին՝ այդ 2 ռուս զբոսաշրջիկները ցանկացել են համար ամրագրել Գյումրու «Փարվանա» հյուրանոցում: Հյուրանոցը, սակայն, ազատ համարներ չի ունեցել: Դուրս են եկել՝ հասկանալու համար իրենց անելիքը: Նրանց են մոտեցել Աղասի Մաթևոսյանն ու նշյալ 3 անձինք: Սկսել են քաշքշել զբոսաշրջիկներին, ստուգել նրանց գրպանները:

Ենթադրաբար ռուս զբոսաշրջիկները փոքր-ինչ գինովցած են եղել, և օգտվելով նաև այդ հանգամանքից՝ այս 4-ը կարողացել են 900 եվրո գումար տանել նրանց մոտից: Ռուսները, հայտնաբերելով, որ իրենց կողոպտել են, դիմել են տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին, ովքեր ձերբակալել են Աղասի Մաթևոսյանին ու իր ընկերներին, և 900 եվրո գումարը նույն պահին էլ հայտնաբերվել է նրանց մոտ:

Մեր տեղեկություններով՝ ներկայումս Համբարձում Մաթևոսյանն ամեն ինչ անում է իր ազգականին այս թեմայից դուրս բերելու համար, որ մյուս երեքն իրենց վրա վերցնեն կողոպուտի փաստը, սակայն իրողությունն այն է, որ նրանք եղել են 4-ով, այդ թվում նաև՝ Աղասի Մաթևոսյանը:

Եվ այս մարդը դպրոցի կառավարման խորհրդի անդամ է ու որոշել է՝ ով լինի դպրոցի տնօրեն: