Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները
Հայաստան

«Ժպիտներ պարգևելը կարևոր է՝ Բումբումիկ»

Հիշում եք, չէ՞, Բումբումիկին…
Հենց մեր քաղաքում ստեղծված է մի հեքիաթային միջավայր, որտեղ ստեղծվում հն բազմաթիվ նոր և յուրահատուկ գաղափարներ և այդ գաղափարները իրականություն են դառնում ահռելի ծավալի և պատասխանատու աշխատանքի արդյունքում։ Դա Բումբումիկի «աշխարհն» է, որտեղ մտնելիս, կարծես, հայտնվում ես իրական հեքիաթային տնակում ։ Հենց բակում հյուրերին դիմավորում են ամենագեղեցիկ թռչունները՝ ստեղծելով իրական հեքիաթի իմիտացիա, իսկ Բումբումիկի տնակը կարծես հեքիաթից կամ մուլտֆիլմից մի կտոր լինի ։ Հենց այստեղ է, որ ցանկացած միջոցառում իսկական տոնի է վերածվում։

Տարիներ առաջ Կարեն Հայրապետյանը հիմնադրեց «Բումբումիկը»՝ մի մեծ և մասշտաբային նախագիծ, որը տարիներ շարունակ պահպանում է իր ձեռագիրը՝ միևնույն ժամանակ քայլելով ժամանակին համընթաց և անգամ ամենադժվար պահերին փորձում է մի փոքր սեր և ժպիտ պարգևել ամենաթանկերին՝ մեր փոքրիկներին։ Այն իսկական բում արեց՝ նոր ոճ և մշակույթ բերելով Հայաստան։ Արդեն 20 տարի Բումբումիկը յուրաքանչյուր տոնի անբաժան ընկերն է, բայց ամեն ինչ հերթով…

Հիմնադրման առաջին օրերից սկսած «Բումբումիկը» բազմաթիվ նորամուծություններ բերեց Հայաստան՝ սահմանելով մի նոր՝ բարձր նշաձող։
Ստեղծման առաջին իսկ օրվանից մինչև այսօր Կարեն Հայրապետյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր։ Օրինակ՝ հիշու՞մ եք հաղորդումների շարքը, որը փոքրիկների ամենասիրելի և սպասված ծրագիրն էր։ «Բումբումիկը՝ լողավազանում», «Բումբումիկը՝ Կենդանաբանական այգում», «Բումբումիկը՝ Բուսաբանական այգում»… Ամեն անգամ երեխաները սպասում էին, թե որտե՞ղ է հայտնվելու Բումբումիկը և ինչ արկածներ է ունենալու։ Էկրաններից երևացող ուրախ, գունեղ և ուսուցողական այս հաղորդումը իրականում բարդ և երկարատև աշխատանքի արդյունք է՝ մանրակրկիտ գրված սցենար, պրոֆեսիոնալ դերասաններ, հագուստներ։ Բայց լավ բան, նոր բան ստեղծելու ցանկությունը այնքա՜ն մեծ է այս պրոֆեսիոնալ թիմի մոտ, որ ամեն ինչ հնարավոր է դառնում։
Եվ՛ Կարեն Հայրապետյանի, և՛ թիմի մյուս անդամների համար շատ կարևոր է՝ խոսել երեխաների հետ՝ հենց իրենց լեզվով։ Սա աննկարագրելի դժվար, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ անչափ հաճելի պրոցես է, որին վարպետորեն տիրապետում են Բումբումիկցիները։ Իսկ սրան կարելի է հասնել միայն երեխաների և սեփական աշխատանքի հանդեպ մեծ սիրո և նվիրվածության շնորհիվ։ Երեխաները զգում են ամեն ինչ, տարբերում են կեղծը և շիտակը։ Դրա համար էլ երեխաները Բումբումիկցիներին շա՜տ են սիրում, զգում են, որ նրանք էլ իրենց են շաա՜տ սիրում։

Անսահման սեր երեխայի նկատմամբ և մեծ պատասխանատվություն ծնողների առաջ՝ սա է նաև հաջողության բանաձևը։ Երեխան, նրա հետաքրքրություններն ու պահանջները միշտ առաջին տեղում են Բումբումիկի համար։ Սա է վկայում այն փաստը, որ խաղացանկը, ծրագրերը միշտ թարմացվում են, համապատասխանեցվում են երեխաների նախընտրություններին։ Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իսկական տոնի վերածել իր փոքրիկի օրը։ Դե, իսկ Բումբումիկը պարզապես չի կարող որևէ հարցով հիասթափեցնել նրանց և անգամ ամենափոքր դետալներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում՝ միայն նոր, մաքուր, ժամանակակից, արդիական հագուստներ ու պարագաներ։

Ովքեր առիթ են ունեցել մասնակցելու Բումբումիկի շքեղ շոուներին, կփաստեն. ոչ մի օգտագործված կամ ոչ հիգիենիկ պարագա չի եղել և պարզապես չի կարող լինել, չէ՞ որ երեխաների առողջությունն ու հարմարավետությունը պետք է միշտ առաջին տեղում լինեն։ Այս ողջ գործընթացը մշտապես ղեկավարության ուշադրության և հսկողության կենտրոնում է։
Բումբումիկի ստեղծման օրվանից Կարեն Հայրապետյանը իր և իր թիմի համար շատ կարևոր մի սկզբունք է սահմանել։ Խաղն ու ժամանցը պարզապես զվարճանքի միջոց կամ անիմաստ գոռգոռոց չէ։ Երեխաների ժամանցը իր մեջ պետք է ներառի և՛ զվարճանք, և՛ երգ ու պար, և՛ լինի ուսուցողական ու հետաքրքիր։ Այս սկզբունքը պահպանվում է առ այսօր, նաև սա է պատճառը, որ տարիների պատմություն ունեցող այս հրաշք նախագիծը շարունակում է ակտուալ մնալ։
Միայն պրոֆեսիոնալները կարող են հետաքրքիր դարձնել երեխաների տոնը։ Բումբումիկն այսօր ունի ավելի քան 100 պրոֆեսիոնալ դերասան, ովքեր ամեն օր անում են ամեն ինչ, որ ինչ-որ մի փոքրիկի օրը իսկական հեքիաթի վերածեն և օգնում են, որ փոքրիկները հավատան հեքիաթին։ Ինչպես նշվեց, երեխաների հետ լեզու գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Բայց պրոֆեսիոնալ դերասանները, տարիների փորձ ունենալով և որ ամենակարևորն է՝ շատ սիրելով իրենց աշխատանքը, անգամ ձայնի տոնայնությամբ, ճիշտ գրագետ ու հաճելի խոսքով կարողանում են անմիջապես շահել երեխաների սերն ու վստահությունը։ Կան խաղեր, որոնց ներգրավվում են նաև ծնողները՝ առավել աշխույժ և անմիջական մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Բումբումիկցիները գիտեն՝ այն, ինչ իրենք անում են հիմա, մշտապես մնալու է երեխաների հիշողության մեջ։ Եվ մի բան հաստատ է՝ Բումբումիկից մնում են միայն լավ տպավորություններ և հիշողություններ։

Ճիշտ և անվտանգ կազմակերպված աշխատանք
Գրասենյակում ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով։ Զանգերին պատասխանում են շատ արագ, օգնում են խորհրդատվությամբ, իրենք են համապատասխան առաջարկներ անում։ Այս կազմակերպվածությունը և ոգևորվածությունը աշխատանքի բոլոր փուլերում է։ Բումբումիկի հերոսները առաջին հերթին են հավատում իրենց կերպարին, իրենց ստեղծած հեքիաթին և լավագույն ձևով դա կարողանում են փոխանցել նաև երեխաներին։ Տեսե՞լ եք Բումբումիկի պատրաստած ռեպորտաժները իր հերոսների մասին։ Տեսե՞լ եք, որքա՜ն սեր և ոգևորվածություն կա այդ հերոսների մեջ…
Կազմակերպչական բազմաթիվ հարցերի մասին ևս Բումբումիկը հոգում է՝ ազատելով ծնողներին այդ ծանրաբեռնված աշխատանքից։ Տորթեր, փուչիկներ, շոուներ, կերպարներ, թեմատիկա… Փոքրիկներն ու նրանց ծնողները կարևոր օրերին պետք է իրենց զգան իսկական հեքիաթում։
Բումբումիկի առաջարկներն այնքա՜ն բազմազան են, որ կբավարարեն ցանկացած տարիքային խմբի պահանջները՝ յուրաքանչյուր առիթ իրական տոնի վերածելով։ Ներկայացվող «Ապակե շոու»-ն, հրեշտակները, դառնում են ցանկացած միջոցառման զարդը։
Արդեն երկար տարիներ է, որ շարունակվում է համագործակցությունը նաև մանկապարտեզների հետ։ Մանկապարտեզների քանի՜ սերունդների է իսկական տոն պարգևել Բումբումիկը…
Կարեն Հայրապետյանը և իր մեծ թիմը պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր և տարբերվող նախաձեռնություններով։ Օրինակ՝ այդպիսի մի նախաձեռնություն էր մեր քաղաքին իսկական տոն պարգևած «Դինո շոուն», որը իսկապես շոու արեց Երևանում։ Հիշու՞մ եք, բայց մի՞թե մոռանալ կլինի։ Դինոզավրերը քայլում էին Երևանի կենտրոնով։
Իր մասշտաբային, ահռելի աշխատանքը Բումբումիկը կատարում է շա՜տ հասանելի պայմաններով։
Գաղտնիք չէ, որ շատ ու շատ երեխաներ պարզապես հնարավորություն չունեն վայելելու այս ամենը, իսկ Կարեն Հայրապետյանի համար շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի ժպիտ պարգևելը և նրանց մանկությունն իսկապես հեքիաթային դարձնելը։ Հենց այդ նպատակով էլ Կարեն Հայրապետյանը մշտապես մասնակցում է ամենատարբեր բարեգործական արշավների և միջոցառումների։
Բոլոր միջոցառումները դառնում են տոն, բոլոր տոները՝ յուրահատուկ, մանավանդ, երբ հնչում է հայտնի երգը՝ «Բումբումիկ, հեքիաթային աշխարհ…»։
Ավելին ՝ www.bumbumik.am
https://www.facebook.com/BumBumikShow