Ովքե՞ր են լծված արհեստական օրակարգեր ներդնելու «գործին»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ, իսկ վերջին երկու օրերին՝ առավել ևս, իշխանություններն ակտիվորեն փորձում են արհեստական օրակարգեր ներդնել՝ հանրային ուշադրությունը շեղելով ներկա ու սպասվող ծանր գործընթացներից, ի մասնավորի՝ Արցախի արդեն շուրջ 40 օրվա շրջափակումից, ինչպես նաև Ազատ գյուղում տեղակայված զինվորների կացարանում տեղի ունեցած ողբերգությունից:
Այս գործը հատկապես մեծ ակտիվությամբ իրենց «ուսերին» են վերցրել, այսպես կոչված, մերձիշխանական շրջանակները, որոնք այս օրերին փորձում են նույնիսկ ամենաանհեթեթ, ամենազազրելի թեմաներով օրակարգ ձևավորել։ Մասնավորաբար, ՀՀ-ում արևմտյան դրամաշնորհներով գործունեություն ծավալող և մշտապես ազգայինի հիմքերը հնարավորինս քանդելուն, արժեհամակարգերը քայքայելուն միտված որոշ շրջանակներ այս օրերին բանակի վարկաբեկմանն ուղղված թեզեր են շրջանառում՝ այդ թվում սլաքները հերթական անգամ վեկտորելով դեպի «նախկիններ»։
Սրան զուգահեռ ակտիվացել են ֆեմինիստական և «հակամիլիտարիստական» կեղծ թեզերով հայտնի որոշ տարրեր, որոնց վրա է դրված հանրության ուշադրությունը շեղելու և տեղեկատվական հարվածն իրենց վրա վերցնելու «առաքելությունը»։ Օրինակ՝ ոմանք նույնիսկ այնքան են նվիրվել գործող իշխանությունների երեսը մաքրելու այս գործին, որ անգամ դրական են համարում զոհ ունենալը, քանի որ տղամարդիկ «անարգում ու նեղացնում են կանանց, ենթարկում զանազան բռնությունների»։ Ի դեպ, նշենք, որ նման կարգի հիմարությունները շատ ակտիվ ու կազմակերպված տարածվում էին ֆեյսբուքյան տարբեր խմբերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում