Ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասով ՔՊ-ն նոր որոշում ունի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացի մասին է խոսում: Ինչպես նախորդ գործընթացը, որ 2022-ի հուլիսին էր սկիզբ առել, այս անգամ եւս անհասկանալի է՝ ինչ շարունակություն կունենա:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է հարցը դուրս հանել խորհրդարանից ու այն, այնուամենայիվ, Սահմանադրական դատարան ուղարկել՝ բարձրագույն այդ ատյանին թողնելով ընդդիմադիրներին մանդատից զրկելու կամ չզրկելու հարցը: Այսինքն՝ օրենքի պահանջը կկատարեն, ԱԺ խորհրդի նիստով կորոշեն հարցը ուղարկել ՍԴ:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրների շուրջ ծավալվող գործընթացի մասով իշխանության ներսում, այնուամենայնիվ, տարակարծություններ կան, ու ոչ բոլորն են, որ ողջունելու են մանդատազրկության թեման օրակարգ բերելը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ՔՊ-ականներ նպատակահարմար չեն գտնում Արցախի շրջափակման այս օրերին քննարկման առարկա քաղաքական ինտրիգներ պարունակող հարցերը դարձնել, այդ թվում նաեւ՝ մանդատազրկության թեման:
Հարցի պարզաբանման համար «ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին դիմեց: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու ու այդ առնչությամբ ՍԴ դիմելու գործընթացն օրենքի շրջանակներում է արվում:
«Օրենքը նման հնարավորություն տալիս է, որպեսզի Սահմանադրական դատարանը քննի այդ հարցը: Կարծում եմ, որ մեր երկրի հարցն ինձ համար առնվազն դա չէ: Առաջնայինն այսօր Լաչինի միջանցքն օր առաջ բացելու հարցն է, երկրորդը՝ այն վտանգը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը»,- մեր ունեցած տեղեկություններն ըստ երեւույթին հաստատելով՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...