Ռուս խաղաղապահները ադրբեջանա-թուրքական տանդեմի նկրտումները զսպելու երաշխավորներից են. Արցախի ԱԳ նախարար
Ռուս խաղաղապահները ադրբեջանա-թուրքական տանդեմի նկրտումները զսպելու երաշխավորներից են։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ։
«Ադրբեջանական կողմի նպատակներից մեկն այն է, որ հայ բնակչության շրջանում դժգոհություն առաջացնի խաղաղապահներից։ Սա կարեւոր հանգամանք է։ Բաքուն նաեւ փորձում է վարկաբեկել խաղաղապահներին։ Այս իրավիճակում՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է խոչընդոտել մթերքի եւ դեղորայքի ներկրմանը, ռուս խաղաղապահների դերը չափազանց բարձր է, քանի որ նրանք պետք է ակտիվորեն մասնակցեն, օգնեն մթերքի եւ դեղորայքի ներկրմանը հանրապետություն»,-նշեց Ղազարյանը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ ադրբեջանցի «ակտիվիստներն» իրենց տգեղ են պահում, հրահրում են խաղաղապահներին, որպեսզի նրանք ուժ կիրառեն։ «Բայց մենք ռուսական պետությունից ակնկալում ենք ավելի ակտիվ քաղաքական մասնակցություն։ Խոսքը ոչ թե խաղաղապահների, այլ Մոսկվայի մասին է։ 120 հազար մարդու կյանքին վտանգ է սպառնում»,-նշեց Վարդանյանը։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում