Արցախում զգացվում է բոլոր տեսակի սննդամթերքների անբավարարություն. նախարար
Արցախում զգացվում է բոլոր տեսակի սննդամթերքների անբավարարություն։ Այս մասին ասել է Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ։
«Կա բոլոր մթերքների պակաս։ Որոշ տեսակներ ընդհանրապես չկան, որոշներն էլ քիչ են։ Բանջարեղեններ եւ մրգեր վաղուց չկան։ Ընդ որում՝ ոչ միայն շրջափակման պատճառով, այլեւ որովհետեւ շատ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Գյուղերում կա, բայց 120 հազար մարդու չի բավականացնի»,- նշել է նախարարը։
Մեկ այլ խնդիր է վառելիքի պակասը, ինչի պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
«Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանն անում սա։ Բայց նրանք չեն կարող ստիպել մեզ հեռանալ մեր հայրենիքից։ Մենք նույն նավակում ենք եւ պայքարելու ենք»,- ընդգծել է նախարարը։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում