Հայաստանի առաջատար ձյուդոիստները հավաքի են մասնակցում Ավստրիայում
Եվրոպայի ձյուդոյի միությունը Ավստրիայի բարձրլեռնային Միտերսիլ առողջարանային քաղաքում հունվարի 8-16-ն անցկացնում է ուսումնամարզական ճամբար-հավաքը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:
Եվրոպայի ավելի քան 400 հեղինակավոր ձյուդոիստների թվում են նաեւ Օլիմպիական խաղերի 14 չեմպիոններ:
Եվրոպական միության նախագահ Լասլո Տոտը, փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և այլ պատասխանատուներ սեմինար-խորհրդակցություններ են անցկացնում մարզիկների, մարզիչների, մրցավարների, լրագրողների հետ:
Հայաստանի թիմը պատրաստվում է Բուլղարիայում փետրվարի 11-ին մեկնարկելիք եվրոպական բաց մրցաշարին:

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում