Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Գիտություն

Սովորական բանջարեղեններում հայտնաբերվել են հազվադեպ նյութեր, որոնք կարող են փրկել քաղցկեղից

Մորմազգիների՝ կարտոֆիլի, բադրիջանի, լոլիկի մեջ պարունակվող գլիկոալկալոիդները խոչընդոտում են քաղցկեղային բջիջների բազմացմանը։ Այսպիսի եզրահանգման են եկել լեհ գիտնականները։ Այդ օրգանական միացությունները միշտ համարվել են թունավոր, բայց, մասնագետների կարծիքով, ճիշտ չափաբաժինը կարող է թույնը վերածել դեղի։

Գլիկոալկալոիդները բույսերի մեջ ֆիտոպաթոգեններից ու խոտակերներից բնական պաշտպանության կարեւոր դեր են խաղում։ Դեղաբանության մեջ սոլանիդինը եւ նրա հոմոլոգներն օգտագործում են որպես ակտիվ նյութ լայն կիրառություն ունեցող ստերոիդ դեղերի պատրաստման համար։ Քաղցկեղի բուժման համար դրանք առայժմ չեն կիրառվել։

Լեհ գիտնականները՝ Մագդալենա Վինկելի գլխավորությամբ (Ադամ Միցկեւիչի անվան համալսարան), լաբորատորիայում, ինչպես նաեւ համակարգչային մոդելավորման օգնությամբ ուսումնասիրել են, թե ինչպես են գլիկոալկալոիդների խմբի կենսաբանորեն ակտիվ միացությունները փոխգործակցում քաղցկեղային բջիջների հետ։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ հակաուռուցքային պոտենցիալ ունեն հինգ գլիկոալկալոիդներ, որոնք պարունակվում են մորմազգիների պտուղների չմաքրված լուծույթներում՝ սոլանին, չակոնին, սոլասոնին, սոլամարգին եւ տոմատին։

Դրանց ազդեցության կենսաբանական մեխանիզմը հիմնականում տարբեր բջջային եւ մոլեկուլյար ուղիների ակտիվացումն է, որոնք հանգեցնում են քաղցկեղային բջիջների մահվան։ Նախ՝ խոսքը ապոպտոզ եւ աուտոֆագիա պրոցեսների գործարկման մասին է։ Առաջին դեպքում չարորակ բջիջները տրոհվում են մասերի, երկրորդում ինքնաոչնչացվում են, իրենք իրենց ուտում են։

Ներբջջային մակարդակում գլիկոալկալոիդները ճնշում են պրոլիֆերացիան, քայքայում միտոխոնդրիաները եւ բարձրացնում լիզոսոմների մեմբրանի թափանցելիությունը՝ օրգանելներ, որոնցում տեղի է ունենում մակրոմուլեկուլների վերամարսում աուտոֆագիայի դեպքում։ Արդյունքում՝ ուռուցքի աճը կանգ է առնում, արգելակվում են մետաստազները եւ շրջակա արյունատար անոթների չարորակ անգիոգենեզը (վերասերումը)։

Ուսումնասիրված հինգ միացություններից ամենաարդյունավետը սոլանինն էր, որը պարունակվում է կարտոֆիլի պտուղներում, տերեւների եւ կճեպի մեջ։ Հասուն եւ առողջ պալարներում այդ այդ նյութը քիչ է, բայց երկար պահվող, կանաչ եւ ծլած կարտոֆիլի մեջ դրանց քանակը կտրուկ ավելանում է։ Ընդ որում՝ հատկապես շատ է հենց ծիլերում։ Ուստի, վտանգավոր է կենդանիներին կերակրել փչացած եւ ծլած կարտոֆիլով, դա կարող է հանգեցնել ծանր թունավորումների։

Բայց փոքր չափերով թունավոր գլիկոալկալոիդները բուժիչ են դառնում։ Սոլանինն արգելակում է լեյկոզային բջիջների պրոլիֆերացիան, կանգնեցնում օրգանիզմում որոշ քիմիական նյութերի վերածումը քաղցկեղածինների եւ ճնշում արդեն գոյություն ունեցող ուռուցքների մետաստազները։

Սոլանինին մոտ է չակոնինը, որը կարտոֆիլի չհասունացած ծիլերին դառնահամ է տալիս, այն ունի հակաբորբոքային հատկություններ եւ կարող է բուժել սեպսիսը։

Սոլասոնինը, որը պարունակվում է բոլոր մորմազգիներում, ազդում է քաղցկեղային ցողունային բջիջների վրա, որոնք հիմնականում որոշում են բուժման հանդեպ ուռուցքի կայունությունը։

Սոլամարգինը, որը հիմնականում պարունակվում է բադրիջանի մեջ, կանգնեցնում է լյարդի քաղցկեղային բջիջների բազմացումը։

Տոմատինը, որը հայտնաբերվել է լոլիկի ցողունների եւ տերեւների մեջ (եւ շատ ավելի քիչ՝ պտուղներում) նպաստում է օրգանիզմի բջջային ցիկլին ընդհանրապես՝ բարձրացնելով դիմակայությունը կանցերոգենեզին։

Հեղինակներն ապացուցել են, որ գլիկոալկալոիդները թերապեւտիկ չափերով թունավոր չեն (դրանք համեմատել են լայնորեն տարածված տետրացիկլին եւ դոկսորուբիցին հակաբիոտիկների հետ), չեն վնասում ԴՆԹ-ն եւ չեն հանգեցնում ուռուցքների ռեցիդիվի։ Միակ հնարավոր կողմնակի ազդեցությունը կարճաժամկետ բացասական ազդեցությունն է վերարտադրողական համակարգի վրա։