Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս

Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ Եմենում
Աշխարհ

Covid-19- ը ստեղծվել է լաբորատորիայո՞ւմ․ նոր ուսումնասիրությանը թերահավատորեն են մոտեցել

Գերմանիայից եւ Միացյալ Նահանգներից հետազոտողների խումբը COVID-19-ի լաբորատոր ծագման մասին սենսացիոն հայտարարություն է արել։

Վիճահարույց հայտարարությունը նրանք արել են այն բանից հետո, երբ կորոնավիրուսի գենոմում հայտնաբերել են արհեստականորեն ստեղծված «սահմանափակումների կայքեր»-ի սխեմա։

Նրանք բացատրել են, որ գիտնականներն այս հատվածներն օգտագործում են ԴՆԹ-ի շինարարական բլոկներից գենոմներ հավաքելու համար, եւ այդպիսի արտադրական գործընթացը, իրենց կարծիքով, թողնում է բնորոշ հետք:

Կենսաբան, մաթեմատիկոս Ալեքս Ուօշբերնը, Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի դեղագիտության պրոֆեսոր Անտոնիուս Վանդոնգեն եւ մոլեկուլային իմունաբան Վալենտին Բրուտելը թողարկել են իրենց SARS-Cov-2 գենոմի ուսումնասիրության նախատպագրական տարբերակը:

«Ապագա համավարակները կանխելու համար անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք SARS-Cov-2- ը անմիջականորեն փոխանցվել կենդանիներից մարդկանց, թե լաբորատորիայում դժբախտ պատահարի հետեւանքով, - իրենց հետազոտությունում նշում են հեղինակները:

Գիտնականները բացատրում են, որ մինչեւ COVID-19-ի համավարակը հետազոտողների տարբեր խմբեր ուսումնասիրում էին, թե ինչպես կորոնավիրուսները կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ:

«Նման փորձերը պահանջում են վարակիչ կլոնների ստեղծում, ինչը պահանջում է լիարժեք վիրուսային in vitro ԴՆԹ-ի հավաքում», - նշում են հեղինակները:

Ըստ նրանց, այս մեթոդը օգտագործում է հատուկ ֆերմենտներ, որոնք կոչվում են «սահմանափակման ֆերմենտներ»՝ ԴՆԹ-ի շինարարական բլոկներ ստեղծելու համար, որոնք այնուհետ կարող են վիրուսային գենոմի պատշաճ կարգով միասին «կարվել»:

Լաբորատորիայում վիրուս ստեղծելու համար հետազոտողները սովորաբար փոփոխում են վիրուսային գենոմը՝ ավելացնելով եւ հեռացնելով կցակարման հատվածները, որոնք կոչվում են «սահմանափակման կայքեր»:

«In Vitro գենոմի հավաքումը օգտագործվել է բազմաթիվ կորոնավիրուսների հակադարձ գենետիկ համակարգեր ստեղծելու համար, ինչպիսիք են գաստրոէնտերիտը, Mers-ը, SARS-ը, կորոնավիրուսը, որոնք հայտնաբերվել են չղջիկների մոտ եւ այլն», - ասում են հեղինակները:

Նրանք գրել են, որ SARS-Cov-2-ը անոմալիա է՝ գենոմի ավելի շատ սինթետիկ հավաքման, քան բնական էվոլյուցիայի հավանական արտադրանք:

«SARS-Cov-2-ի սահմանափակման քարտեզը համապատասխանում է նախկինում գրանցված բազմաթիվ կորոնավիրուսների սինթետիկ գենոմներին, համապատասխանում է հակադարձ գենետիկայի արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին, մոտ հարազատներից տարբերվում է համանիշական մուտացիաների զգալիորեն ավելի բարձր հաճախականությամբ սինթետիկ ճանաչելիությամբ կայքերում եւ ունի մատի սինթետիկ մատնահետք, որը քիչ հավանական է, որ նրա ամենամոտ հարազատներից է առաջացել», - ասում են գիտնականները:

Նրանք եզրակացրել են, որ «մեծ հավանականություն կա, որ SARS-Cov-2- ը կարող է առաջանալ որպես in vitro հավաքված վարակիչ կլոն»:

Այնուամենայնիվ, ուսումնասիրության արդյունքներին չափազանց թերահավատորեն են մոտեցել։

Տեխասի A&M համալսարանի վիրուսաբան Բենիամին Նեյմանը նշել է, որ այս ուսումնասիրությունը գանգագուշակության կամ համարագիտության մոլեկուլային համարժեքն է եւ դիտարկում է ոչ իրական հատկանիշը, որը օգտակար չի լինի ոչ վիրուսի, ոչ մարդու համար, որը ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով կփորձի հավաքել վիրուսը։

Նրա խոսքով՝ այս հետազոտությունն ապացույց չէ հօգուտ կամ ընդդեմ վիրուսի լաբորատոր ծագման վարկաբեկված գաղափարի։ Բենիամին Նոյմանն ավելացրել է, որ հետազոտությունում փորձագետները փնտրել են նուկլեոտիդների շաբլոններ, որոնք մարդիկ օգտակար են համարել, որովհետեւ դրանք կարող են տրոհվել ռեստրիկցիայի ֆերմենտներով։

«Ռեստրիկցիայի ֆերմենտները բնականորեն հանդիպում են մանրէներում եւ օգտակար գործիք են եղել վաղ միկրոկենսաբանական լաբորատորիաներում։ Ռեստրիկցիայի ֆերմենտների մեծ մասը փնտրում է 6-8 նուկլեոտիդային շաբլոններ, որոնք պատահականորեն հանդիպում են ցանկացած նուկլեոտիդային հաջորդականությունում։ Եթե նայելու լինենք տեխնոլոգիային, որն այժմ մենք օգտագործում ենք վիրուսի հավաքման համար, ապա այն խիստ տարբերվում է ռեստրիկցիայի ֆերմենտների օգտագործման բումից 1900-ականներին – 2000-ականների սկզբին»,- ավելացրել է նա։

Բժիշկ Նոյմանն ավելացրել է. «Փաստարկի էությունը, ըստ երեւույթին, այն է, որ քանի որ 6-8 որոշված նուկլեոտիդային շաբլոնները հանդիպում են գեների սկզբին մոտ կամ վերջում, դա ինչ-որ կերպ ապացուցում է մարդու միջամտությունը»։

Բայց, ըստ նրա, չկա որեւէ պատճառ, որպեսզի գենոմը հավաքող մարդը հավաքեր հաջորդական այն կտորները, որոնք սկսվում կամ ավարտվում են հենց գեների սահմանագծերին»։ «Այս մեթոդաբանությունն իմաստազուրկ բան է, ինչպես եւ նրա եզրահանգումները։ Ներկայում գոյություն ունեն կորոնավիրուսների հազարավոր տարբեր գենոմներ, իսկ այս հետազոտությունն ընտրել է քառասունից քիչ գենոմներ, որոնք հաստատում են իրենց տեսակետը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ գոյություն ունեն ռեստրիկցիայի մոտ հարյուր ֆերմենտներ, որոնք օգտագործվում են ամենուրեք, իսկ նրանք ընտրել են երկուսը, որոնք կարծես թե հասատում են իրենց տեսակետը։ «Գիտությունը եւ խելամիտ վերլուծությունն այսպես չեն աշխատում»,- ավելացրել է բժիշկ Նոյմանը։