Ի՞նչը կարող է լինել մշտական փքվածության պատճառը
Փորձագետները Eat This, Not That-ին տված հարցազրույցում պատմել են մշտական փքվածության հինգ պատճառի մասին։
Ավելի շատ ուտելը, քան հարմար է օրգանիզմին, կարող է ցավոտ փքվածության հանգեցնել: Ավելի փոքր ափսե ընտրելը կարող է օգնել ձեզ մեկ սննընդունման ընթացքում ավելի քիչ ուտել: Բացի այդ, սնվելու տեմպի դանդաղեցումը թույլ է տալիս օրգանիզմին ավելի հեշտությամբ մարսել սնունդը, եւ դա կարող է հասկացնել, ոտ որ նա արդեն կուշտ է, նշում են մասնագետները:
Ուտելուց հետո շատ երկար նստելը կարող է փքվածության հանգեցնել։ Մասնագետները խորհուրդ են տալիս ընթրիքից հետո զբոսնել, որպեսզի օգնեք օրգանիզմին մարսել սնունդը եւ անհարմարություն չզգալ։
Ցելիակիան կամ գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունը կարող են փքվածություն առաջացնել, ասում են բժիշկները, ինչպես նաեւ՝ կաթնամթերքի նկատմամբ անհանդուրժողականությունը:
Մասնագետնեիր կարծիքով՝ սթրեսը եւս կարող է փքվածության պատճառ դառնալ։ «Մենք գիտենք, որ աղիքները ուղեղ-աղիքային առանցքի միջոցով երկկողմանիորեն կապված են կենտրոնական նյարդային համակարգի հետ։ Ահա թե ինչու, երբ դուք սթրեսի մեջ եք, կարող եք տհաճություն եւ բարձր զգայունություն զգալ ստամոքսի հատվածում»,- բացատրել են մասնագետները։
Բժիշկներն ընդգծում են, որ իսկապես պետք է պարզապես իմանալ, թե որ մթերքներն են ձեզ անհարմարավետություն պատճառում եւ սահմանափակել դրանք ձեր սննդակարգում։ Օսլայով հարուստ մթերքները, ինչպիսիք են լոբազգիները, հատիկաընդեղենը եւ հացը, կարող են օգնել ձեզ ավելի երկար կուշտ զգալ, բայց կարող են նաեւ փքվածություն առաջացնել: Եթե քաշի հանկարծակի փոփոխություն կամ աղիքի աշխատանքում փոփոխություններ եք նկատել, պետք է այս մասին տեղյակ պահել մասնագետին, քանի որ դա կարող է հիվանդության նշան լինել: Եթե դուք չափից շատ եք կերել եւ դժվարանում եք մարսել սնունդը, ապա գիտեք, որ դա է փքվածության եւ սպազմերի հավանական պատճառը, բայց եթե դա հանկարծակի է առաջանում առողջ սննդակարգի դեպքում, պետք է զգույշ լինել եւ դիմել բժշկի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով