Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ Հանրապետության ճանապարհներին և Լարսում Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև

Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին
Մամուլ

Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանից ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի արտահանել Թուրքիա

168.am-ը գրում է․

Այս տարվա հունիսին Հայաստանից խոշոր արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Այն էլ մեկ ապրանքի գծով. արտահանվել է ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի։

Թե ո՞վ է իրականացրել այդ արտահանումը, և ինչպե՞ս է դա հաջողվել տարիներ շարունակ թուրքական իշխանությունների ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքից հետո, մնում է միայն գուշակել։

Փաստն այն է, որ նախկինում երբևէ նման մեծ արտահանում չէր իրականացվել Հայաստանից Թուրքիա։ Ոչ թե այն պատճառով, որ չի եղել այդպիսի հնարավորություն, այլ, որովհետև թուրքական իշխանություններ թույլ չեն տվել։ Ու հիմա հանկարծ որոշել են այսպիսի «բարեկամական» ժեստ անել։

Հայտնի է, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական հարաբերություններ չունեն իրար հետ։ Բայց առանց այդ հարաբերությունների էլ առևտրային կապերը գործել են, թեև հիմնականում մեկ ուղղությամբ՝ Թուրքիայից Հայաստան իրականացվող ներմուծումների ձևով։ Տարեկան դրանք կազմել են ընդհուպ 280 մլն դոլար։ Արտահանումը 2-3 միլիոնից չի անցել։ Ու հանկարծ այս տարի միանգամից 20 մլն դոլարանոց արտահանում է տեղի ունենում։ 10 անգամ ավելի շատ, քան նախորդ տարիների ամբողջ տարվա արտահանումները։

Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ նման բան հենց այնպես չի լինում։ Թե ի՞նչ կա թաքնված սրա տակ, առաջիկայում հավանաբար պարզ կլինի։
Հայտնի չէ նաև՝ այն առաջիկայում շարունակություն կունենա՞, թե՞ կավարտվի այդ մեկ գործարքով։
Պաշտոնական տվյալների համաձայն, տարվա առաջին կեսին արտահանումը Հայաստանից Թուրքիա կազմել է 20,5 մլն դոլար։ Արտահանման հիմնական մասը տեղի է ունեցել կիսամյակի վերջին ամսում։
Մինչ այդ արտահանումները Հայաստանից դեպի Թուրքիա գրեթե զրոյական են եղել։ Հունվարին այն կազմել է 9 հազար, փետրվարին՝ 9,3 հազար, մարտին՝ 28,3 հազար, ապրիլին՝ 155,1 հազար, մայիսին՝ 117 հազար դոլար։
Այդ 5 ամիսներին Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ ընդամենը 318,7 հազար դոլարի տարբեր տեսակի ապրանք։ Արտահանված ապրանքների տեսականին շատ սահմանափակ է։ Խոսքն ընդամենը մեկ ու կես տասնյակի մասին է, որոնց մի մասի արտահանումն այնքան փոքր է, որ դժվար է նույնիսկ արտահանում համարել։
Թուրքիա արտահանումը կտրուկ ավելացել է հունիսին՝ միանգամից 20 մլն 189 հազար դոլարի չափով։ Դրանից 20 մլն 167 հազարը եղել է ոսկի կամ ոսկու փոշի։
Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353,1 կիլոգրամ ոսկի կամ ոսկու փոշի։ Դատելով հայտարարագրված թվերից՝ 1 գրամի մաքսային արժեքը կազմել է 5,7 դոլար։
Այս գործարքից հետո էլ արտահանումը Թուրքիա նման կտրուկ աճ է ունեցել։
Թե ինչպե՞ս է, որ հիմա Թուրքիան այդքան առատաձեռն է գտնվել Հայաստանի նկատմամբ, պետք է փնտրել այն քաղաքականության տակ, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները՝ խաղաղության իրենց օրակարգի շրջանակներում։ Այս գործարքն էլ հավանաբար այդ օրակարգի մի մասն է, որով նպատակ ունեն առաջ մղել այն կեղծ պնդումները, թե Թուրքիայի հետ սահմանների բացումն ու առևտրային հարաբերությունների հաստատումը բխում է մեր տնտեսության շահերից։
Չկա նման բան, ու Հայաստանը չի կարող տնտեսական հարաբերություններում առավելություններ ստանալ Թուրքիայի նկատմամբ։ Գուցե առանձին ապրանքների մասով թուրքական շուկայի համար հետաքրքիր լինի հայկական տեսականին, բայց այդ տեսականին շատ սահմանափակ է ու ոչ մեծ ծավալով։ Մի բան, ինչը չի կարելի ասել թուրքական ապրանքների մասով։
Էմբարգոն հանելուց հետո թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան անգամներով ավելացել է։ Այն գրեթե ամբողջությամբ վերականգնվել է նախկին մակարդակներին։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին թուրքական ներմուծումները Հայաստան կազմել են ավելի քան 98 մլն դոլար։
Սա ավելին է նախորդ ամբողջ տարվա ներմուծումներից, որոնք կազմել էին 73 մլն դոլար։
Իհարկե, արգելանքի ժամանակ այլ երկրների անվան տակ որոշակի քանակությամբ թուրքական ապրանքներ ևս մտնում էին հայկական շուկա, բայց դրանով հանդերձ, ծավալները զգալիորեն պակասել էին՝ հնարավորություն տալով հայկական որոշ արտադրողների ամրապնդել իրենց դիրքերը ներքին շուկայում։ Էմբարգոյի վերացումից հետո, ինչպես ցույց են տալիս ներմուծման ցուցանիշները, թուրքական ապրանքները կրկին մեծ թափով գրոհել են հայկական շուկա, այդ թվում՝ տեղական արտադրողների վրա։
Տեղական արտադրողները կրկին խնդիրների առաջ են՝ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների ավելացման հետևանքով։ Համեմատաբար էժան թուրքական ապրանքները շուկայից դուրս են թողնում տեղական արտադրողներին։
Նախորդ տարվա համեմատ տարեսկզբի վեց ամիսներին ներմուծումները Թուրքիայից 3,5 անգամով ավելացել են։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի տարի Հայաստանը Թուրքիայից ներկրել է տարբեր տեսակի կենցաղային ու տնտեսական ապրանքներ, նաև գյուղմթերք։
Վեց ամսում գրեթե 3,5 մլն դոլարի ցիտրուսային պտուղներ են բերվել։
Բերվել է նաև բավական մեծ քանակությամբ թուրքական լոլիկ, որի դեմ ժամանակին այդքան համառորեն պայքարում էին ջերմոցային տնտեսությունները։ Վեց ամսում՝ 372 տոննա։ Գումարային գրեթե 460 հազար դոլարի չափով։
Բերվել է նաև սոխ, սխտոր, կաղամբ, վարունգ և այլ գյուղատնտեսական մթերք։
Թուրքական ներմուծումների մեջ մեծ կշիռ ունեն մանածագործական իրերն ու տրիկոտաժը, հագուստն ու կոշկեղենը, կենցաղային էլեկտրատեխնիկան ու սարքավորումները, լվացող-մաքող միջոցները և այլն։
Սա ապրանքների ու ապրանքատեսակների այն շատ սահմանափակ ցանկն է, որը մտնում է թուրքական ապրանքների ներմուծումների մեջ։ Դրանք հարյուրավոր անուն ապրանքներ են, որոնց մի մասը զգալի կշիռ ունեն հայկական շուկայում։
Ի վերջո, խոսքը տարեկան 250-280 մլն դոլարի հասնող ներմուծումների մասին է, որոնք առաջիկայում էլ ավելի կընդլայնվեն՝ հայ-թուրքական մերձեցումների ու սահմանների սպասվող բացման պարագայում։