Արցախում վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում դրական շարժ կա
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երեւանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթեւ, նրանք ապաքինման փուլում են»,– նշեց Արամ Թորոսյանը։
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախում գտնվող վիրավոր զինծառայողների առողջական վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այդ սադրանքների հետեւանքով հայկական կողմն ունեցել է երկու զոհ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին