Բերձորի բնակիչները ցանկանում են այրել իրենց տները
Բերձորից բնակիչները դեռևս դուրս չեն եկել, մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, պետք է որոշեն, թե ուր են տեղափոխվելու: Բնակիչները կոտրված, տխուր և վրդովված են, բնական էր, որ այդպես էր լինելու: Այս մասին 24News-ին հայտնել է Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով` տարածքը ազատելու մասին վերջնական տեղեկացվել են երեկ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանից:
Դիտարկմանը, թե բնակիչները բողոքում էին, որ Հայկ Խանումյանը արգելել է հեռանալուց հետո տներն այրել, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց՝ նման արգելք չի եղել, պարզապես հանդիպման ժամանակ կրքերը թեժացան, բոլորը ասացին, որ տներն այրելու, ջարդելու են, Հայկ Խանումյանից հարց է հնչել, ինչի՞ համար են այդպես վարվում, ասել են՝ հույսներս կտրում ենք, որ վերադառնալու ենք մեր հող:
Նարեկ Ալեքսանյանը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ այս պահին ապամոնտաժվում են պատմական հուշարձանները, խաչքարերը, քանդակները և տեղափոխվում ապահով վայր, քանի որ պատերազմից հետո Շուշիում և Հադրութում ականատես եղանք վանդալիզմի դեպքերին: Ապամոնտաժումն արվում է, որ ականատես չլինենք ճանապարհին տեղադրված հուշակոթողների, արձանների պղծմանը:
Լրատվականը Նարեկ Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե Կառավարությունից չպարզաբանեցի՞ն ինչո՞ւ նոր ճանապարհը դեռևս կառուցված չէ, Ալեքսանյանը նշեց՝ այդ քննարկումները ոչինչ չէին փոխելու, ավելի մտահոգիչ է, թե կարճ ժամանակահատվածում ինչպե՞ս են ազատելու տարածքը. «Ավելի կարևոր է այնպես անել, որ բնակիչները չտուժեն: Մասնակի վերանորոգված ճանապարհ կա, որը Շուշիի շրջանի Հին Շեն Մեծ Շեն տարածքով Կոռնիձորով գնալու է Տեղ գյուղով միանա ճանապարհին»:
Հարցին, թե Բերձորը պահելու շանսեր չկա՞ն, համայնքապետը նշեց, որ այս պահին նման հնարավորություն չկա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին