«Իմ տեղեկություններով՝ Շուշիի շրջանի Սարիբաբ բարձունքի համար են մարտերն ընթանում»․ Շուշիի նախկին քաղաքապետ
Արդեն երրորդ օրն է, ինչ Արցախում լարված իրավիճակ է, թշնամին տարբեր ուղղություններից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ իրավիճակը հատկապես լարվել է Շուշիի շրջանի Եղցահող գյուղի ուղղությամբ։
Արցախի Հանրապետության Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր զրույցից 30 րոպե առաջ՝ 15։00-ի սահմաններում է Լաչինի միջանցքով ուղևորվել դեպի Ստեփանակերտ, ճանապարհը բաց է եղել, երթևեկություն կա, իսկ լարվածությունը Եղցահողում գտնվող բարձունքի ուղղությամբ է։
«Իմ տեղեկություններով՝ Շուշիի շրջանի Սարիբաբ բարձունքի համար են մարտերն ընթանում․․․ Ես մոտ կես ժամ առաջ եմ եկել Ստեփանակերտ, Շուշիի տակով անցնելիս ընդհանրապես լարվածություն չեմ նկատել, մեքենաները գնում-գալիս էին։ Ռուսները դիրքերը ուժեղացրել են․․․»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել էր ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախի պաշտպանության բանակն այսօր հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Այս հաղորդագրությունից րոպեներ անց ՊԲ-ն հաջորդ հաղորդագրությունը տարածեց, հայտնելով, որ հայկական կողմն ունի 1 զոհ, ևս 8 վիրավոր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին