Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Հայկական կողմը միջազգային պահանջ չի ձևավորում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ. Սիրանուշ Սահակյան

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ հայ ռազմագերիների՝ ադրբեջանական գերությունից վերադարձնելու հարցն իշխանության օրակարգի գլխավոր հարցերից էր: Նիկոլ Փաշինյանն այն շահարկում էր նախընտրական բոլոր հանդիպումների ժամանակ: Գերիների վերադարձն էլ ներկայացվում էր՝ որպես իշխանության ակտիվ աշխատանքի և Ալիևի կառուցողականության ու բարի կամքի դրսևորման արդյունք: Այնինչ իրականում, ինչպես հետո պարզվեց, դա գործարք էր Ադրբեջանի հետ՝ հայ ռազմագերիների վերադարձը՝ Ակնայի ականապատման քարտեզների փոխարեն: Խորհրդարանական ընտրությունների հաջող ելքից հետո, երբ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը վերարտադրվեց, փոխվեց գերիների վերաբերյալ հռետորաբանությունն ու հայտարարությունների ենթատեքստը:

Եթե նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար, և նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը», իսկ ահա ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարեց.

«Ժամանակն ա՝ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, պետք ա քննվի՝ ինչ ա նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում ա գերեվարվում, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել: Սա իշխանության, ընդդիմության հարց չի, ինչ ա նշանակում՝ հրաման ա եղել չկրակել, էդպիսի բան չի կարող լինել, չկրակելու գրավոր կամ բանավոր հրաման տվողը գործում ա պետական դավաճանություն»:

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթով Ադրբեջանը պետք է առանց որևէ նախապայմանի վերադարձներ մեր բոլոր ռազմագերիներին: Պաշտոնական Բաքուն, սակայն, մինչ օրս շարունակում է պնդել, որ նրանց բոլորին վաղուց վերադարձրել է, իսկ իրենց մոտ պահվող 38 գերիները ռազմական հանցագործներ են, որոնք «ներթափանցել են Ադրբեջանի տարածք և իրականացրել ահաբեկչական գործողություններ» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Նրանցից մի քանիսին Ադրբեջանը դատապարտել է 6 ամսից մինչև 20 տարվա ազատազրկման։ 

168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ առնվազն ընկալելի չէ գործող իշխանության այսօրվա հռետորաբանությունը: Հայկական կողմը հետևողական չէ այս հարցում:

Նրա խոսքով, պետական պաշտոնատար անձանց կողմից բացառապես քաղաքական հարթության մեջ են իրականացվում գործընթացներ: Հարցը կախվածության մեջ է դրված որոշ պահանջների կատարումից, և քանի դեռ հայկական կողմը նկատելի զիջումների չի գնացել, այս մարդասիրական խնդիրն Ադրբեջանը չի լուծում: Ադրբեջանը հրապարակային հայկական կողմին մեղադրում է հայ զինծառայողներին ԼՂ տարածքից դուրս բերելու պայմանավորվածության խախտման համար, ընդ որում, դրա մասին պրոադրբեջանական հայտարարություններ են կատարում անվտանգության ոլորտի շատ պատասխանատու պաշտոնյաներ, և դրանով իսկ ռազմագերիների վերադարձի խնդիրը հայտնվում է փակուղում:

«Այս պահի դրությամբ պաշտոնականացված թվերով 38 անձ պահվում է Ադրբեջանում: Մեր ունեցած տվյալներով, հաստատված գերիներից զատ, կան շուրջ 80 գերեվարվածներ, որոնց վերաբերյալ տվյալներն Ադրբեջանը թաքցնում է, և ըստ էության միջազգային կիառույցներն էլ ընդունում են, որ թիվն արհեստականորեն մի քանի անգամ նվազեցված է և չի արտացոլում իրական թվաքանակը: Այսինքն, մեր ունեցած տեղեկություններով, այս պահին Ադրբեջանում պահվում են 118 ռազմագերիներ՝ քաղաքացիական անձանց թիվը փոքր է»,- նշում է փաստաբանը:

Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում միջազգային հարթակներում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի դատարանում այս պահին կա միջպետական գործընթաց, որի արդյունքները, սակայն, կարող ենք ակնկալել տարիներ անց: Տարբեր հասարակական կառույցներ ու իրավապաշտպաններ նույնպես աշխատանք են տանում միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ, սակայն հուսադրող արդյունքների նախադրյալներ չկան, գուցե պատճառն այն է, որ այսօր Եվրոպան և մասնավորապես եվրոպական կառույցներն ավելի մեծ կախվածություն ունեն Ադրբեջանից ու Թուրքիայից:

«Առանց Հայաստանի կողմից պետական ճնշման՝ դժվար թե լուրջ պատժամիջոցներ կամ կոշտ մեթոդներ գործադրվեն Ադրբեջանի վրա ներազդելու և ռազմագերիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ: Միջազգային կառույցներում սպասում են տեղաշարժի հայ-ադրբեջանական բանակցություններում և ակնկալում են մարդասիրական խնդիրների լուծումը՝ որպես հետևանք, ընդ որում, ավելի շատ սատարում են պրոադրբեջանական լուծումներին»,- համոզված է փաստաբանը:

Նրա խոսքով, գերիների վերադարձի խնդիրը չի դիտարկվում ավտոնոմ և գերիները պահվում են որպես պատանդ այնքան ժամանակ, քանի դեռ բարդ քաղաքական հարցերում հայկական կողմը նկատելի զիջումների չի գնացել, իսկ դրանց ծավալը և ժամկետները, ըստ էության, փոխհամաձայնեցվում են արտաքին ուժեղ դերակատարների հետ:

«Այս երկարաժամկետ պրոցեսի ընթացքում մենք զրկված ենք այլ գործիքներով գերիներին վերադարձնելու հնարավորությունից: Նման ձևաչափը նվազեցրել է միջազգային իրավապաշտպանների և այլ կառույցների դերակատարումը, և հայկական կողմը մշտապես լեգիտիմացնում է հայ-ադրբեջանական շփումները, իսկ միջազգային տարաբնույթ կազմակերպությունները զերծ են մնում այդ «դրական երկխոսությանը» միջամտելուց, եթե անգամ խնդիրը մարդասիրական է: Ավելին, հայկական կողմը միջազգայնորեն որևէ պահանջարկ չի ձևավորում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, իսկ առանց այդ պահանջարկի որևէ միջազգային կառույց հանուն Հայաստանի կամ հայկական շահերի չի վտանգելու իր կենսական, տնտեսական և քաղաքական շահերը Ադրբեջանի հետ»,- արձանագրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: