Ինչո՞ւ ենք միշտ ցանկանում տուն վերադառնալ
Մեր կենցաղում միշտ էլ լինում են պահեր, երբ հոգնելով մեր կյանքից, որը վարում ենք դրսում, ցանկանում ենք վերադառնալ տուն։ Մենք իսկապես զգում ենք, թե որքան լավն են երկրները, որոնք այցելում ենք, որքան հաճելի ու հետաքրքիր է հանգիստը, որ պիտի անցկացնենք այլ երկրներում, սակայն միաժամանակ ցանկություն ենք ունենում վերադառնալ այնտեղ, որտեղ մեր տունն է։
Իսկ որտե՞ղ է տունը։ Տունը, նորություն չէ, անշուշտ, այնտեղ է, ուր մեր սիրելի մարդիկ են։ Տունն այնտեղ է, ուր մեզ սիրում են ու սպասում։ Եվ հենց այս է պատճառը, որ աշխարհի ամենաշքեղ, ամենագեղեցիկ վայրերից էլ, միևնույն է, շտապում ենք տուն։ Չէ՞ որ այնտեղ գտնում ենք ամենակարևորը՝ սեր։
Ի՞նչ կլինի, եթե սերը պակասի տանից։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Մատթեոսի Ավետարանում, երբ Քրիստոս, մտնելով Աստծո տուն՝ տաճար, դրանում հավատք չգտավ և վտարեց բոլոր նրանց, ովքեր վերածել էին տաճարն առևտրի կենտրոնի։ Նա շուռ տվեց այդ կենտրոնները վտարեց բոլոր վաճառականներին՝ ասելով․ «Գրված է՝ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք արել այդ» (Մատթ․ 21։13)։ Քրիստոս իր այս արարքով Աստծո տուն վերադարձրեց սերը, սակայն ցույց տվեց նաև մեկ այլ բան՝ տունը տուն չէ, երբ դրանում սեր չկա։ Այն այլևս դադարում է տուն համարվել։
Ինքներս մեզ ուղղենք այս հարցը՝ որտե՞ղ է իմ տունը, և երբ պատասխանը գտնենք, լցնենք մեր տները սիրով ու ջերմությամբ։ Տանք մեր սիրելիներին հնարավորինս մեծ սեր, քանի որ յուրաքանչյուրն այս աշխարհում մեկ տուն ունի։ Թույլ չտանք, որ սերը պակասի մեր տներից, որպեսզի միշտ էլ, ուր էլ որ լինենք ու գնանք, ունենանք ցանկությունը վերադառնալու տուն, քանի որ այնտեղ մեզ սպասում են և սիրում են։ Մենք էլ դառնանք մի «տուն»՝ ինչ- որ մեկի համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով