Արդյո՞ք նյարդային բջիջները կարող են վերականգնվել
Նյարդային բջիջները վերականգնվում են քնի ժամանակ, նեյրոնները, որոնք ապրել են իրենց ժամանակը, տարրալուծվում են, եւ դրանց տեղում աճում են նորերը, URA.RU-ին ասել է նյարդաբան Պավել Խորոշեւը։
«Քնի ժամանակ ոչ միայն տեղեկատվության մշակում է տեղի ունենում: Ամենակարեւոր աշխատանքը, որը կատարվում է քնի ժամանակ՝ ուղեղի մաքրումն է։ Որոշ նեյրոններ, որոնք իրենց ժամանակն ապրել են, տարրածուլվում են, եւ դրանց տեղում նոր նեյրոններ են աճում: Թյուր կարծիք կա, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, դրանք ինչ-որ կերպ վերականգնվում են։ Բջիջները, որոնք պետք է մահանային, հին են, հիվանդ են, տարրալուծվում են։ Եւ դրանց տեղում աճում են նորերը։ Եւ ոչ թե պարզապես աճում են, դրանք պետք է առավելագույնս ստանձնեն հին բջիջների ֆունկցիոնալությունը, իրենցով լցնեն տարածքը»,- ասել է Պավել Խորոշեւը։
Նյարդաբանի խոսքով՝ այդ ամենը տեղի է ունենում քնի ժամանակ։ Եւ ոչ թե քնի, այլ մի քանի ցիկլի, ուստի ցանկալի է, որպեսզի մարդն առողջ քուն ունենա։ «Առողջ քունը շատ կարեւոր է։ Եթե մարդը կարճ է քնում, ապա այդ գործընթացը չի հասցնում ավարտվել», - եզրափակել է Խորոշեւը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...