Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց, թե ովքեր են առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորելու: Մասնավորաբար, ինչպես այդ մասին տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ, Ալավերդիում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը լինելու է պատգամավոր Արեն Մկրտչյանը: Մենք առիթ ունեցել են նշել, որ ՔՊ-ն այստեղ խնդիր ունի թե՛ ցուցակը գլխավորող անձի, թե՛ ընդհանրապես ցուցակը համալրելու հետ:
Ուստի, գիտակցելով, որ հաղթելու շանսերը շատ փոքր են, քպականներն արդեն մի քանի ամիս է՝ զբաղված են «քարոզարշավով»: Այս ընթացքում մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ Մկրտչյանն անընդհատ պատգամավորի կարգավիճակի «անվան տակ» այցելում է դպրոցներ, այլ հաստատություններ, ինչ-որ հանդիպումներ կազմակերպում, որոնց նպատակը բացառապես աշնանը սպասվող ընտրություններն են։ Օրերս էլ հերթական ահազանգերն ենք ստացել Ալավերդիից. նամակագիրները տեղեկացնում են, որ Մկրտչյանը փորձում է հարաբերություններ հաստատել նաև տեղի, այսպես կոչված, «հեղինակությունների» հետ։
Ասում են նաև, որ Մկրտչյանի շրջապատում հավաքված են հիմնականում նոր, «թարմ» «տասովչիկներ», որոնք փորձում են ինքնամոռաց ու անվերապահորեն ծառայել «շեֆին»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Մկրտչյանն ստեղծել է նաև «տեղական» ֆեյքերի լայն ցանց, որի «կենտրոնը» տեղակայված է Օձունում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ