Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Երևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառում Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկը Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեները Ես սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմ Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ Իրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆ OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքըԷթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնըԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքըՊԵԿ նախագահը ներկայացրել է վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումներըԱրժեքներ, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն տարբեր մշակույթների ու ազգերի միջևԴատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱլինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակԳեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններումԻ՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար ՀայրապետյանՆորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատներըՄունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային
Մամուլ

Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մի բաճակ սուրճը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին գործընկերների հետ է վայելում Երևանյան աղմուկից դուրս՝ բնության գրկում՝ զով Ենոքավանում: Լուսանկարում «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխված աշխատակազմն է՝ Տաթև Խաչատրյանը, Աննա Զախարյանը, Սյուզաննա Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանն ու Լուսինե Բարսեղյանը։ Նրանք բոլորը «Հայկական ժամանակ» օրաթերթի (որն, ի դեպ, վաղուց չի տպագրվում) աշխատակիցներն են։ Վերջից գանք։ Բարսեղյանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանի կինն է, այժմ Հանրայինի լրատվական ծրագրի համակարգողն ու, այսպես ասած, «կոնտենտի» պատասխանատուն է։ Կարճ ասած, նա է որոշում՝ ինչ գնա եթեր, ինչ՝ ոչ։

Մանավազյանը, որ այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, ՀԺ-ի հաշվապահն է եղել. նա լրագրության հետ առնչություն չունի։ Սյուզան Պողոսյանը Հանրայինի լրատվական ծառայությունում խմբագիր է աշխատում, Աննա Զախարյանն ու Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրագրողներ են։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փակել է իր թերթն ու հավատարիմ մարդկանց մեկտեղել Հանրային հեռուստաընկերությունում՝ ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացնելով անձնական և կուսակցական քարոզչություն։

Իսկ լուսանկարը խոսում է այն մասին, որ գուցե լրագրողները հավաքվել են Աննա Հակոբյանի շուրջ՝ առաջին ձեռքից օրվա քաղաքական իշխանության հրահանգները ստանալու։

Իհարկե, գաղտնիք չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը միշտ՝ բոլոր ժամանակներում, ծառայել է օրվա իշխանությանն ու իշխող քաղաքական ուժի գովքն արել, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018-ից հետո Հ1-ի հետ, զարմացրել է անգամ հեռուստաընկերության փոքրաթիվ հնաբնակներին, որոնց գլխով հազար հողմեր են անցել։

Նկատենք, որ պետբյուջեի միջոցներով հանրային շահ սպասարկելու կոչված հեռուստաընկերությունը, բացի Փաշինյանի և, առհասարակ, իշխանության մյուս անդամների գովքն անելուց, իշխող ՔՊ-ի ու անձամբ վարչապետի, նրա տիկնոջ գործունեության հասցեին հնչող ցանկացած քննադատության կոշտ արձագանքում է։ Երբեմնի ուլտրաընդդիմադիրները՝ Աննա Հակոբյանի սիրելի աշխատակազմը, անձամբ է պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին հեռուստաընկերության համասփյուռ գործիքակազմով՝ իհարկե դրա համար աշխատավարձ ստանալով մեր բոլորի գրպանից։

Ինչ վերաբերում է Հանրայինի լրատվական ծառայության որակին, ապա դրա մասին պատկերացում կազմելու համար բավարար է սոսկ մեր գործընկերներից մեկի Facebook-յան գրառումը կարդալ։ «Այն, ինչ անում է Հ1-ը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայացման համար, չի անում ոչ մեկ։ Ապագա լրագրողների համար ևս մեկ ուսումնական տեսանյութ հրապարակեց, թե ինչպես չպե՛տք է հարցազրույց վարել օրվա սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյայի հետ»,- անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու Պետրոս Ղազարյանի հարցազրույցին՝ գրում է լրագրողը։

Լրագրողական համքարության մյուս ներկայացուցիչների տեսակետները՝ Հանրային հեռուստաընկերության որակի մասին, կներկայացնենք առաջիկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում