Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Հայաստան

Հերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա օրվա իշխանական խմբակի հավաքական և առարկայական գնահատումն է հերթական անգամ։ Եվ այս հաստատումներն են նաև մեր երկրում նախորդ չորս տարիներին տնտեսական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառները։

Մինչև սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին անդրադառնալը՝ պետք է փաստենք ամենակարևորը։

Փաստ 1․ այսօրվա իշխանությունները հանձնել և հանձնում են ՀԱՅԻ հայրենիքը։

Հիմա՝ ամփոփ ներկայացնեմ սոցիալ-տնտեսական օբյեկտիվ միտումները և իրական վիճակի պարզունակ և փնթի խեղաթուրումները ձախողակների այս իշխանության կողմից։

Փաստ 2․ Մեր տարածաշրջանի վեց երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) 2021 թվականին միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։

Փաստ 3․ Եվ սա էր այն հիմնական պատճառը, որ 2022 թվականին օրվա իշխանություններն ընդունեցին հակասոցիալական բնույթի պետական բյուջե։

Մասնավորապխես, 2020 թվականի սկզբից չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը՝ ահագնացող գնաճի պայմաններում։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 28,2 տոկոսով կամ 17200 դրամով։ Այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացողի իրական եկամուտները նվազել են շուրջ 25 տոկոսով, միջին կենսաթոշակ ստացողինը՝ 38 տոկոսով, աղքատության նպաստ ստացողինը՝ 44 տոկոսով։

Փաստ 4․ Սոցիալական հետևանքները չեն ուշանում։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նվազում է մարդկանց իրական եկամուտները և այդ հարվածն առավելապես զգում են անապահով ընտանիքները։ Աճում է աղքատությունը։

Փաստ 5․ Իրականությունը թաքցնելու համար պարբերաբար նկարագրում են աղճատված իրավիճակ՝ կառավարության նիստերին իրենց նկարած որոշ ցուցանիշները հայտարարելով։

2022 թվականի մասիսի համար հնչեցված վերջին ցուցանիշներին անդրադառնամ ստորև։

Պատմում են, որ այս տարի ավելացնելու են պետական բյուջեի կապիտալ ծախսերը, քանի որ 2022 թվականի առաջին կիսամյակում իրենց պլանավորածից 46 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել։

Առաջին կիսամյակում ավել են հավաքել 46 միլիարդ դրամի չափով հարկեր, բայց ամբողջ տարվա համար պետական բյուջեում ավելացնում են 40 միլիարդ դրամ։

Փաստ 6․ 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար կառավարությունը կանխատեսում է տնտեսական անկում և հարկային մուտքերի պլանավորվածից ավելի քիչ հավաքագրում։

Փաստ 7․ 2022 թվականի առաջին կիսամյակում ավել հավաքագրված հարկային եկամուտների ընդամենը 25-30 տոկոսով կարող են այս տարի արձանագրված սննդամթերքի միջին գնաճի չափով (15 տոկոսով) բարձրացնել կենսաթոշակների և աղքատության նպաստների չափերը։ Փոխարենը ավելացնում են կապիտալ ծախսերը՝ լավ իմանալով, որ չեն իրականացնելու և դա մնալու է թղթի վրա։ Ընդ որում, կապիտալ ծախսերը 2022 թվականի պետական բյուջեով արդեն իսկ ավելացրել են շուրջ 60 տոկոսով, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակու այդ ծախսերը փաստացի թերակատարվել են 55 տոկոսով։

Պարծենում են, որ շահութահարկի բազան՝ համախառն շահույթի չափն աճել է 30 տոկոսով և դա բացառապես իրենց շնորհիվ է, կապ չունի արձանագրված բարձր գնաճի հետ։

Փաստ 8․ առաջանցիկ գնաճը բերել է ծախսերի և իրացման գների աճի, իսկ շահույթի միջին նորման չի նվազել։ Հետևաբար՝ գնաճն անխոսս հանգեցրել է շահութահարկի բազայի և շահութահարկի ընդհանուր անվանական չափի ավելացման։ Այս պարզ կանոնի հակառակն է պնդում օրվա իշխանությունը՝ իրեն վերագրելով շահութահարկի աճի «դափնիները»։

Փաստ 9․ չեն ասում, որ ահագնացող գնաճի և իրենց հակասոցիալական քաղաքականության հետևանքով բիզնեսի համախառն շահույթները ավելացել են շուրջ չորս անգամ ավելի բարձր տեմպով, քան աշխատողների աշխատավարձերը։

Սրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 40 տոկոսով նվազեցրել են բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի բեռը, իսկ աշխատող աղքատների համար եկամտահարկի դրույքաչափը մնացել է նույնը։

Կառավարության նիստերում պարբերաբար և հատուկ շուքով հայտարարում են գրանցված աշխատողների թվի «ռեկորդների» մասին։

Կառավարության թելադրած վիճակագրության համաձայն 2022 թվականի մայիսին՝ 2021 թվականի մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է 38273-ով կամ 6 տոկոսով, աշխատավարձերի համախառն ֆոնդը ավելացել է 4,531 միլիարդ դրամով կամ 2,8 տոկոսով, իսկ միջին աշխատավարձի աճը կազմել է 12 տոկոս։

Հիմա ներկայացնեմ ամբողջական պատկերը։

Փաստ 10․ աշխատաշուկայի վերաբերյալ հայտարարված ցուցանիշներում առկա է ակնհայտ հակասություն։ Եթե աշխատավարձի հախառն ֆոնդն աճել է 2,8 տոկոսով, իսկ աշխատողների թիվը՝ 6 տոկոսով, ապա միջին աշխատավարձը պետք է նվազած լիներ, քանի որ վերջինս ստացվում է աշխատավարձի ֆոնդը աշխատողների թվի վրա բաժանելով։ Հակառակ այս պարզ տրամաբանության՝ կառավարության նիստում հայտարարում են, որ միջին աշխատավարձն աճել է, այն էլ 12 տոկոսով։

Փաստ 11․ 2022 թվականի մայիսին նախորդող 12 ամիսներին պետական լիազոր մարմնի տվյալներով աշխատանքի է տեղավորվել ընդամենը 10789 մարդ։ Այսինքն՝ նոր գրանցված աշխատատեղերի ընդամենը 25 տոկոսն է իրականում նոր աշխատատեղ, որը համալրվել է և այդպիսով լուծվել է սոցիալական խնդիր։ Ավել ցույց տրվող աշխատատեղերի 75 տոկոսը ստվերի կրճատման կամ առկա մեկ հաստիքային միավորը մի քանի աշխատողներով զբաղեցնելու արդյունք է, որը չունի սոցիալական ուղղակի ազդեցություն։

Փաստ 12․ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, իսկ 45 տոկոսը ստանում է մինչև 79000 դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի։ Այսինքն՝ աշխատողների մոտ կեսը աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։

Փաստ 13․ 2022 թվականի մայիսին միջին աշխատավարձն առանց հարկերի կազմել է 171500 դրամ, որի իրական աճը նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 19000 դրամ է։ Ստացվում է՝ միջին աշխատավարձ ստացողները չափավոր աղքատ են, քանի որ այն չի բավարարում նույնիսիկ երկու անդամից բաղկացած ընտանիքի նվազագույն կենսամակարդակը։ Մյուս կողմից, միջին աշխատավարձ ստացողների՝ միջին խավի կյանքի որակը ևս նվազել է, քանի որ կրճատվել են նրանց իրական եկամուտները։ Օրինակ․ չորս հոգանոց ընտանիքում երկու ծնողն էլ աշխատում են միջին աշխատավարձով։ Նախորդ տարվա մայիսի համեմատ այս ընտանիքի իրական եկամուտներն ավելացել են ամսական 38000 դրամով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն այս նույն ժամանակահատվածում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն ավելացել է 11800 դրամով։ Այսինքն՝ այս ընտանիքի կյանքը մեկ ամսվա հաշվարկով թանկացել է 47000 դրամով, որը շուրջ 9000 դրամով կամ 25 տոկոսով գերազանցում է այս ընտանիքի իրական եկամուտների աճը (38000 դրամ)։

Փաստ 14․ գնաճի տեմպերն ահագնանում են։ 2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Օրինակ․ առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը և կաթնաշոռը թանկացել են՝ 23 տոկոսով, ալյուրը՝ 18,5 տոկոսով, բուսական յուղ՝ 25 տոկոս, բանջարեղենը՝ 51 տոկոսով, մակարոնեղենը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը և կաղամբը՝ կրկնակի։ Ազգային արժույթի գերարժևորման պայմաններում ներմուծվող բենզինը և դիզելային վառելիքը էժանանալու փոխարեն՝ թանկացել են համապատասխանաբար շուրջ 25 և 50 տոկոսներով։ Գումարենք նաև՝ այս տարվա հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։

Փաստ 15․ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին, իսկ քաղաքացիների առնվազն կեսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։

Ամփոփելով՝ բնակչության կյանքի որակը շարունակաբար նվազում է, իսկ Հայաստանի քաղաքացիներն անցնող ամեն օրն ավելի վատ են ապրում, քան նախօրդ օրը։