Ջհանգիրյանը բացահայտեց՝ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որ բռնագրավեր դատական իշխանությունը
Zham.am-ը գրում է.
Գագիկ Ջհանգիրյանը հայտնի է իր անկեղծությամբ: Նա, սովորաբար, ասում է այն, ինչ մտածում է: Եվ քանի որ չունի ոչ քաղաքական, ոչ էլ դիվանագիտական նրբանկատություն, ապա նա ասում է այն, ինչը, սովորաբար, չեն ասում քաղաքական գործիչները:
Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցից պարզ է դառնում, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ էր մնում իրեն օգտագործել դատական իշխանության մեջ: Պատճառն էլ է հասկանալի, Ջհանգիրյանը հայտնի էր, որպես հին Հայաստանի վատ ավանդույթների խորհրդանիշ, մասնավորապես մարմնավորում էր 1995 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունները:
Եւ, հաշվի առնելով այդ հանգամանքը, քաղաքական ուժերը սովորաբար խուսափում էին օգտվել իր ծառայություններից: 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, որպես քաղաքական փոխզիջում, Ջհանգիրյանը պահպանեց իր իշխանությունը մինչև 2008 թվականը: 2008-ին, համարելով որ իշխանությունը փլուզված է, Ջհանգիրյանը հրաժարցեվ իր պաշտոնից, որպեսզի արդեն տեր-պետրոսյանական իշխանությունում ստանա ավելի բարձր պաշտոն: Սակայն 2008-ին Սերժ Սարգսյանին հաջողվեց պահպանել իշխանությունը և Ջհանգիրյանի հաշվարկները սխալ դուրս եկան և նա ոչ միայն կորցրեց իր նախկին պաշտոնը, այլև կալանքի տակ հայտնվեց ավելի քան մեկ տարով:
Փաշինյանի իշխանության գալուց հետո, Ջհանգիրյանի հույսերն արթնացան, սակայն «նոր» հռչակված իշխանությունը չէր ուզում իր ձեռքերը կեղտոտել հնագույն վատ բարքերի հետ կապ ունեցող անձի հետ: Ահա, թե ինչու տևական ժամանակ Ջհանգիրյանը նեղսրտած էր Փաշինյանի պահվածքից: Նույնիսկ ՍԴ-ի ոչնչացման գործում Փաշինյանը հրաժարվեց օգտվել Ջհանգիրյանի ծառայությունից:
Բացի այդ, քաղաքական «կուսությունը», որպես այցեքարտ հռչակած իշխանությունը չէր կարող իր շարքերի մեջ ընդգրկել ընտրակեղծիքների հիմնադրին:
Սակայն ամեն ինչ փոխվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Փաշինյանը զգաց, որ կարող է կորցնել իշխանությունը և այդ իսկ պատճառով նա որոշեց ընդգրկել բոլոր տեսակի միջոցները սեփական իշխանությունը պահպանելու համար:
Եվ հենց այդ ժամանակ էլ «հիշվեց» Գագիկ Ջհանգիրյանը: Այդ մասին նա խոսեց նաև Պետրոս Ղազարյանի մոտ, երբ նշեց, որ հենց այդ ժամանակ Փաշինյանի մոտ առաջացել էր մտահոգություն, որ դատական համակարգը, կարող էր դուրս գալ իր վերահսկողությունից: Հենց դրա համար էլ այդ համակարգ Փաշինյանն ուղարկեց Ջհանգիրյանին, անտեսելով 1995-ի կեղծված ընտրությունների հանգամանքը, քանզի կոնի վրա դրված էր իր իշխանության գոյությունը:
Հիշենք, որ ընդամենը դրանից մեկ տարի առաջ, նա Վազգեն Մանուկյանին համարեց 1996-ի կեղծված ընտրությունների զոհ:
Ջհանգիրյանի անկեղծությունը Պոտրոս Ղազարյանի մոտ ևս մեկ մեկ անգամ համոզեց, որ Փաշինյանի այսօրվա գերնպատակը ամեն գնով սեփական իշխանության պահպանումն է, քանզի դրա այլնտրանքը նրա համար կարող է լինել քրեական հետապնդումը, Հայաստանի և Արցախի պետականությունների փլուզմանը նպաստելու համար:
Սա է իրականությունը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...