Վահագն Խաչատուրյանը հանձնում է Երևանը Ադրբեջանին (հանուն մանևրի)․ 7or.am
7or.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագրին» կից նախագահ աշխատող Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը Հ1-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային թեմային:
«Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից և հանրային խոսքից, ինչը մենք չենք անում և ամեն ինչ խառնում ենք իրար»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան/Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձա՞յն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանի այս խոսքերը նորություն չեն: ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանն էլ է նույն միտքն ասել, արտգործնախարար աշխատող Արարատ Միրզոյանն էլ: Սրանք բոլորն էլ Նիկոլ Փաշինյանի գիծն են առաջ տանում: Գիծ, համաձայն որի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»:
Եթե «բացենք» քաղաքական անդեմության խորհրդանիշ Վահագն Խաչատրյան /Խաչատուրյանի ասածը և առաջնորդվենք նրա տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ բանակցային գործընթացում մանևրելու ավելի մեծ հնարավորություն ունենալու համար չպետք է բացառենք նաև Երևանի ներառումն Ադրբեջանի կազմում: Դե իսկ եթե ամբողջ Հայաստանի անկախությունը դնենք հարցականի տակ, ապա մանևրը կատարյալ կդառնա:
Ահա սա՛ է իշխող ուժի պատկերացումը Հայաստանի ու Արցախի ճակատագրի վերաբերյալ: Եթե այս ամենը դավաճանություն ու հանցագործություն չէ, ապա ի՞նչ է:
Հ.Գ. Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը չի ցանկացել անդրադառնալ ՀՀ-ում ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգ և ԲԴԽ ղեկավարի աթոռն ապօրինաբար զավթած Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությանը:
Պատկերացնո՞ւմ եք, բացահայտվել է դատաիրավական համակարգը բռնաբարելու
փաստը, բայց Սահմանադրությամբ պետության գլխի կարգավիճակ ունեցողն ասում է,
որ դա իր լիազորություններից դուրս է և չի մեկնաբանում:
Վահագնին հենց դրա համար էլ նշանակել են նախագահ, որ ոչ թե պետության, այլ մեխի գլխի ֆունկցիա կատարի, Ղարաբաղն Ադրբեջանին չհանձնելն էլ պոպուլիզմ համարի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...