Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 23
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/ կանխատեսումներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին եւ 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին: Այս հայտարարությունը 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք իրականում: Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականին կազմել է 4 012 դոլար։ Հետխորհրդային երկրների շարքում այդ ցուցանիշով առաջատարը Էստոնիան է՝ 19 736 դոլար։
Իրականությունն այն է, որ Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից. ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2, եւ Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը՝ այստեղ եւս ՀՀ-ն զիջում է ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6, եւ Ադրբեջան՝ 15000.8։ Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականություն չեն դարձել, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ քաղաքացիներին:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...