Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները

ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը
Մամուլ

Պետական համակարգը քայքայելու, ավիրելու, ջախջախելու «նուրբ արվեստը»

«Փաստ» օրաթերթը գրում է․ 4 տարի շարունակ այս իշխանությունները շարունակում են պետության հիմքերը խարխլելու և պետական ինստիտուտները քայքայելու պրակտիկան։ Ընդ որում, 2018 թվականից սկսած անխափան կերպով ոլորտները մեկը մյուսի հետևից հերթով քանդելով առաջ են շարժվում այնպես, որ պրոֆեսիոնալիզմը գլխատվի, իսկ պետական կառույցների գոյությունը դառնա ամորֆ։ Հասկանալի է, որ իշխանությունները վանում են այն կադրերին, որոնք մասնագիտական բարձր որակներ և անհրաժեշտ փորձ ունեն, քանի որ նրանք ընդունակ են ինքնուրույն որոշումներ ընդունել և ի շահ պետական կառավարման քայլեր ձեռնարկել։

Ավելին, պետական համակարգում քիչ թե շատ կայացած կադրերը վարկաբեկվում են ու պիտակավորվում, իսկ նրանց փոխարեն համակարգը լցվում է կամակատարներով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ ինչ որակներ և գիտելիքներ ունեն։ Իսկ թե այդ դեպքում ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, արդեն երկրորդական, նույնիսկ հազարերորդական նշանակություն ունի։ Այնպես չէ, որ մեր երկիրը մեծ կադրային ու մասնագիտական բազա ունի, բայց երբ ոչ թե եղածին ավելացնում ենք, այլ մեր ունեցածն էլ ենք փոշիացնում, ապա չպետք է զարմանալ, որ պարտված ու խայտառակված վիճակում ենք հայտնվել։

Օրինակ՝ համապատասխան գիտելիքներ ու փորձ չունեցող իշխանական երիտասարդները կարող են մի օրում այնպիսի մի առանցքային պաշտոնում հայտնվել, որ նույնիսկ ամենագունավոր երազում չէին կարող պատկերացնել, իսկ նորմալ մարդը նույնիսկ ամենամղձավանջային երազում չէր տեսնի այդ ամենը։ Կադրային նշանակումների հարցում ընդհանրապես որևէ տրամաբանություն չի նկատվում։ Հաշվի չեն առնվում պաշտոնյաների աշխատանքի արդյունքները։ Ու, որպես կանոն, առանցքային պաշտոններում նշանակված մարդիկ երկար էլ չեն պաշտոնավարում, որոշ ժամանակ անց հեռացվում են կամ տեղափոխվում։ Այսպիսի գործելակերպը նաև պայմանավորված է Փաշինյանի վախերով, քանի որ այդ պաշտոնյաները կարող են ուժեղացնել իրենց դիրքերը պետական համակարգում, բարձր վարկանիշ ձեռք բերել և ինչոր մի պահի մարտահրավեր նետել Փաշինյանի իշխանությանը։

Դրա համար էլ պետք է այնպիսի ֆոն ստեղծվի, թե բոլոր դրական փոփոխությունները միայն Փաշինյանի տիտանական աշխատանքի արդյունքն են, պետք չէ, որ հանկարծ նրանից բարձր վարկանիշ ունեցող գործիչներ լինեն, և եթե նկատվում են քաղաքական առումով հեռանկարային անձինք, ապա նրանք կամ պիտի հեռացվեն կամ վարկաբեկվեն։ Իսկ երբ հարցնում են կադրային քաղաքականության հիմքում դրված տրամաբանության մասին, Փաշինյանը պատասխանում է, թե նշանակումներն իրականացնում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այսինքն, նույն սկզբունքն է՝ պոլի փայտ լինի, մերոնցից լինի: Բայց այս պատասխանից անհասկանալի է մնում, թե կա՞ն արդյոք ոլորտներ, որտեղ գերակա է պետության շահի գիտակցումը։ Հենց քաղաքական նպատակահարմարության պրակտիկայի կիրառման արդյունքում քայքայվեց անվտանգության համակարգը։

Եվ պատահական չէ, որ հակառակորդի առաջխաղացման դեպքում սահմանամերձ դարձած շրջանների բնակիչների մոտ տպավորություն էր առաջանում, թե մենք պետություն չունենք, դրա համար էլ այդ մարդիկ անձամբ էին գնում հակառակորդի զինվորների հետ բանակցելու։ Այսպիսի իրավիճակի շարունակման պայմաններում նույնիսկ չենք զարմանա, երբ մի օր էլ լսենք, որ, օրինակ՝ ԳՇ պետի պաշտոնում, ասենք, մի կուրսանտի է նշանակել։ Դե, նախարարին ենթակա պաշտոն է, կարևորը հնազանդ, հլու կամակատար մեկը լինի: Իշխանությունների իրականացրած կադրային քաղաքականությունը նաև կամայականությամբ է աչքի ընկնում, և այն աստիճանի, որ անգամ անտեսվում են Սահմանադրության պահանջները։ Հիշենք ՍԴ դատավորներին փոխելու հետ կապված հարցում ինչպես իշխանությունները հակասահմանադրական փաթեթն ԱԺ-ում անցկացրին՝ չեղարկելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Ու պետք չէ նաև զարմանալ, որ պետությունը կարծես թե դարձել է փորձադաշտ։ Դրա համար մեր ունեցած արդյունքները փոշիացվում են։ Եղած օրենսդրական դաշտի փոխարեն իշխանությունները աշխատանքի իմիտացիա ստեղծելու նպատակով նոր օրենսդրական նախաձեռնություններ են իրականացնում, սակայն հետո պարզվում է, որ այդ օրենքներն այնքան փնթի ու թերի են, որ պետք է մի քանի անգամ էլ փոխվեն, որպեսզի նորմալ տեսք ստանան ու կիրառվեն։ Ու չկա որևէ սպառիչ հիմնավորում, թե նման օրենսդրական փոփոխություններն ինչո՞ւ են կատարում։ Օրինակ՝ ինչ-որ մի պահի կարող է իշխանությունների խելքին փչել քրեականացնել ծանր վիրավորանքը, իսկ որոշ ժամանակ անց հանկարծակի որոշեն այն ապաքրեականացնել։ Կամ՝ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը։

Ինչո՞վ էր պայմանավորված այս նոր օրենսգրքերի հապճեպ ընդունումը, քանի որ տևական ժամանակ է անհրաժեշտ, որ իրավական համակարգն ադապտացվի ու մարսի դրանում արտացոլված դրույթները և դրանց կիրառության նրբությունները։ Միաժամանակ, մասնագետների կարծիքով՝ նոր օրենսգրքում անորոշություններն ու բացերն այնքան շատ են, որ դժվար է պատկերացնել նույնիսկ դրանում արտացոլված դրույթների ճշգրիտ կիրառությունը։

Այլ հարց է, որ իշխանությունները դրանք իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու գործիք կարող են ծառայեցնել։ Եվ ուշագրավ է, որ իշխող ուժի ներկայացուցիչները բարեփոխումների անվան տակ ամեն ուղղությամբ ինչ-որ փոփոխություն են ցանկանում կատարած լինել, բայց ոչ մի դեպքում հանկարծ չի շոշափվում Փաշինյանի գերվարչապետական լիազորություններում փոփոխություն կատարելու հարցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում