Ինչքա՞ն եք դեռ անմեղ մարդկանց արյունն արյամբ մաքրելու. Անժելա Նալբանդյան
ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները, որոնք առավոտից կարծես չեն էլ լսել սահմանային զոհի մասին, վայրկյանական լծվում են Ապարանի հանցագործության «մաքրման» գործին, թե բա սուտ լուրեր են տարածվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը:
«Առավոտից լրատվական դաշտը հեղեղված է Վարդենիսի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցից ժամկետային 19-ամյա զինծառայողի զոհվելու մասին լուրերով: Լուրը հաստատել են Վարդենիսի համայնքապետը, ավագանու անդամը... ՊՆ-ից, ՔՊ-ից ձեն-ծպտուն չկա մինչ էս պահը:
Սրան զուհագեռ` երեկոյան նույն լրատվական դաշտը հեղեղվում է Ապարանում տեղի ունեցած վիճաբանության մասին լուրերով, որի ընթացքում, ըստ լրատվականների աղբյուրների, ՔՊ-ական պատգամավորի և ՔՊ-ական փոխմարզպետի բարեկամները Նիկոլին հայհոյելու համար ավտոմատներով կրակել են մի խումբ երիտասարդների վրա, որի արդյունքում կա զոհ (ըստ որոշ աղբյուրների` զոհեր) ու վիրավորներ` կյանքին սպառնալիքով:
Մեկ էլ, հոպ, ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները, որոնք առավոտից կարծես չեն էլ լսել սահմանային զոհի մասին, վայրկյանական լծվում են Ապարանի հանցագործության «մաքրման» գործին, թե բա սուտ լուրեր են տարածվում...
Ինչքա՞ն եք դեռ անմեղ մարդկանց արյունն արյամբ մաքրելու: Վերջը բումերանգի օրենքից դեռ ոչ ոքի չի հաջողվել խուսափել»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...