Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Ռազմականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանն իր փաստաբանական խմբի միջոցով փոխանցել է Հայաստանի ճակատագրական ընտրությունը» երեք շարքից բաղկացած հոդվածաշարի երրորդ մասը։ «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում» հոդվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Հայաստանի օրակարգային խնդիր հանդիսացող ռազմականացման, ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտությանը, ժամանակակից բանակային համակարգի մոդելի փոփոխությանն ու այդ ամենին ուղղված հնարավոր միջոցներին և ուղիներին։

Պատահական չէ, որ սկզբնական շրջանում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջանի» մասին ակնհայտ կեղծ և սին գաղափարն այդպիսի դրական արձագանք գտավ հասարակության լայն շերտերում։ Երեք տասնամյակների ընթացքում վերապրելով երկու լայնամասշտաբ պատերազմ, դրանց միջակայքում գտնվելով քրոնիկ ռազմական գործողությունների մեջ, չունենալով իրական անվտանգության զգացում՝ հայաստանյան հասարակությունն առավել քան կարիք ունի խաղաղության և նվազագույն անվտանգության զգացման, և դա արդարացի է։ Սակայն արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է ապառազմականացման, մեր ոխերիմ հարևանների համար անվտանգ դառնալու միջոցով, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, թե՞ ուղիղ հակառակն է պետք անել։
«Ռազմականացում չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերվում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։

Ռազմականացված պետության մեջ պետական եւ մասնավոր հատվածի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագրեր ունենան խաղաղ ժամանակ պաշտպանական կարողություններն ամրապնդելու եւ պատերազմական գործողություններում առաջադրանքներ կատարելու համար: Ցանկացած տնտեսական, սոցիալական կամ բնակելի օբյեկտ նաև ռազմական նշանակություն պետք է ունենա, և պատերազմի պարագայում պետք է ընդունակ լինի ծառայել երկրի պաշտպանության նպատակներին։ Երկրի բնակիչները փոքր տարիքից պետք է պատրաստվեն նրա պաշտպանությանը, դա վերաբերվում է թե՛ նրանց ոգու դաստիարակությանը, թե՛ ֆիզիկական մարզմանը, թե՛ տեխնիկական գիտելիքներին, և ի վերջո՝ մարտական պատրաստությանը, որը բերում է նրան, որ ցանկացած պահի երկիրը կարող է իր տրամադրության տակ ունենալ մեծածավալ մարտական ռեսուրս։ Այս ամենը պետք է ղեկավարվի պետության կողմից, սակայն մասնավոր կառույցները ևս պետք է ակտիվորեն ներգրավվեն նույն խնդիրների լուծմանը»։

«Ռազմականացված երկրում առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը, այն պետք է կարողանա ստեղծել բարդ մակարդակի համակարգեր եւ կարողանա դրանք իրապես կիրառել ռազմադաշտում։ Այն ոչ միայն պետք է բավարարի սեփական բանակի պահանջները, այլև դառնա մրցունակ գլոբալ մասշտաբով և արտահանման եկամուտներ ապահովի երկրին (համեմատության համար՝ 2021թ Իսրայելի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է Հայաստանի տնտեսության ամբողջ համախառն արդյունքին)»։
«Այսօրվա բանակի թվաքակազմի 2/3-ը հետևակն է, ընդ որում՝ հիմնականում մարտական պահպանություն իրականացնող։ Ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը՝ նվազեցվի»։
«Ավտոմատացումը, արհեստական ինտելեկտի կիրառմամբ ցանցային կենտրոնացված կառավարման համակարգի ստեղծումը, բանակը միասնական, բայց մևնույն ժամանակ շատ ճկուն հետախուզական հարվածային համակարգի վերածելը պետք է դառնա հողի վրա և օդում մարտական գործողություններ իրականացնելու նոր եղանակ: Միևնույն ժամանակ, պետք է օգտագործել դեցենտրացիայի մեթոդներ զորքերի կառավարման մեջ, որի դեպքում յուրաքանչյուր տակտիկական միավոր պետք է կարողանա ինքնուրույն կատարել առաջադրանքը: Ժամանակն է, իսկապես, ներմուծել հրամանադրում առաջադրանքը»։
«Քանի որ գործող պետական բյուջեն արդեն իսկ լարված է (թեև խնայողության որոշ հնարավորություններ կան, մասնավորապես՝ պետական ապարատի և ոստիկանության օպտիմիզացիայի միջոցով), ռազմական ծախսերի ավելացումը հնարավոր է երեք աղբյուրներից.

Ա) պետական եկամուտների ավելացում, ընդ որում՝ հասցեական հենց պաշտպանական ծախսերի համար (այսօրվա պարտադիր մուծումները Զինծառայողների ապահովագորության հիմնադրամ դրա լավ օրինակն են)

 Բ) Սփյուռքից հասցեական միջոցների ներգրավում ներդրումների տեսքով, ինչպես նաև քաղաքացիության դիմաց տարատեսակ վճարովի ծառայությունների միջոցով, (օրինակ իրենց բնակության երկրում ընտրությունների մասնակցության իրավունք)։

Գ) Դաշնակից պետություններից անհատույց կամ արտոնյալ պայմաններով աջակցություն։ Այստեղ կարևորվում է դաշնակիցների շրջանակի ընդլայնումը և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը»։