Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին Ռուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցեր ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել Փլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումները Որքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքը Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Երևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառում Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքըԷթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնըԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքըՊԵԿ նախագահը ներկայացրել է վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումներըԱրժեքներ, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն տարբեր մշակույթների ու ազգերի միջևԴատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱլինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակԳեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Հայաստան

«Տղե՛րք, ճամփա մի՛ փակեք, դրանով դուրս եք գալիս Կառավարության դեմ»․ Տավրոս Սափեյանը Արագածավանի խանութում հանդիպել է խոշորացումից դժգոհող ՔՊ ակտիվի հետ

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում սեպտեմբերի 25-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններից առաջ կրքերը շարունակում են լարված մնալ։ Արագածավանի բնակիչները, որ դեմ են արդեն իսկ խոշորացված համայնքը նորից խոշորացնելուն և Թալին խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն, 168.am-ի հետ զրույցում ամիսներ շարունակ ահազանգում էին՝ ճանապարհներն ու երկաթգիծը փակելու են։

168.am-ի Թալին խոշորացված համայնքի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրն ուշագրավ տեղեկություն փոխանցեց։ Թալինի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապագա համայնքապետ Տավրոս Սափեյանը տեղեկացել է, որ Արագածավանում խոշորացման ծրագրին դեմ լինելու պատճառներից մեկն էլ պայմանավորված է իր անձով, և, որ ամենակարևորն է, Արագածավանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվն է այդ մասին բարձրաձայնում։ Մեր զրուցակիցը փոխանցեց, որ Տավրոսը վերջերս անձամբ է գնացել Արագածավան, հանդիպել ՔՊ-ական երիտասարդների հետ․

«Հանդիպման մասին 1 օր առաջ են տեղեկացրել Արագածավանի ՔՊ-ական ակտիվին։ Քանի որ Արագածավանում նորմալ ՔՊ գրասենյակ էլ չկա, ուստի Տավրոսի և արագածավանցի ՔՊ-ական երիտասարդների հանդիպումը տեղի է ունեցել գյուղի խանութում։ Տավրոսը փորձել է ամեն ձև համոզել, ապացուցել, որ խոշորացումը շատ լավ ծրագիր է, խոշորացումից անմիջապես հետո բազմաթիվ ծրագրեր են իրականացվելու Արագածավանում, որ գյուղապետարանի աշխատողների հաստիքներ չեն կրճատվելու, ընդհակառակը՝ ավելանալու են։ Ոնց որ Թալինում է հաճախ ասում, նույնն էլ Արագածավանում է ասել՝ լինելու է Թալինի համայնքապետարանի մասնաճյուղը Արագածավանում՝ ավելի շատ աշխատակիցներով»։

Մեր զրուցակիցն ասաց, որ ճիշտ է, հանդիպումը լարված մթնոլորտում չի անցել, բայց ոչ էլ հաճելի էր։ ՔՊ-ական երիտասարդներն ասել են, որ չեն վստահում ժամանակավոր պաշտոնակատարին, քանի որ մասնավորապես Թալինում մինչ օրս բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ «նախկիններ», դեռ պաշտոնավարում են, համայնքում բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ կան։ Կոռուպցիայի մասին պնդումին էլ Տավրոս Սափեյանը, ըստ մեր զրուցակցի, այսպես է պատասխանել․

«Ասել է՝ «մեկը թալանով զբաղվի՝ թաթիկը կկտրեմ», ու քֆուր է կերել․․․»։

168.am-ը կապ հաստատեց նաև Արագածավանի ՔՊ-ական ակտիվից մի քանիսի հետ, պարզելու, թե արդյոք իրենք հանդիպե՞լ են Տավրոս Սափեյանի հետ, եթե այո, ի՞նչ վերջնարդյունքի են հանգել․

«Անձամբ ես ներկա չեմ եղել հանդիպմանը, բայց մեր տղերքից մի 10 հոգի գնացել են։ Իրիկունը, որ դաշտից եկանք, գյուղամեջ տղերքին տեսանք, ասեցին՝ ոչ մի իտոգի էլ չեն եկել։ Ավելի շատ Տավրոսը եկել էր մարդկանց ռեակցիաները ստուգեր, կոպիտ նաև, ինչ-որ ասել է՝ առաջիկայում էլի կգամ։ Տղերքն էլ, որ ասել են՝ ժողովուրդը չի ուզում, եթե մենք էլ ձեն չհանենք, մեկ ա, իրենք ճամփա կփակեն, ասել է՝ տղերք, տենց բան մի արեք, դրանով դուրս եք գալիս Կառավարության դեմ․․․»։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվել էր ընդամենը 6 ամիս առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։ Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը», կոալիցիա էին կազմել։

Տավրոս Սափեյանը 11 կողմ ձայներով ընտրվել էր համայնքապետ, սակայն ընդդիմադիր մյուս 3 ուժերը կոալիցիա էին կազմել և բոյկոտել ավագանու նիստերը: Դրա հետևանքով 3 ամսից ավելի նիստեր չէին գումարվել, որի հիմքով էլ ավագանին ցրվել էր:

Արդեն 2022 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Թալին խոշորացված համայնքում հերթական ՏԻՄ ընտրությունը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։

168.am