Փոփոխություն ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմում և իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերում:
Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից:
Արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով (անվտանգություն և արտաքին քաղաքականություն) նախատեսված ՀՀ անվտանգության ապահովման գործոններից 2-րդից՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 1.1 ենթակետի (արտաքին քաղաքականություն) 1-ին պարբերությունից, ինչպես նաև 1.2 ենթակետի (ղարաբաղյան հիմնախնդիր) 4-րդ պարբերությունից և 1.3 ենթակետի (պաշտպանության ոլորտ. զինված ուժերի բարեփոխումներ) 11-րդ պարբերությունից, և դրա ստորագրումը հնարավորություն կստեղծի խթանել ՀՀ կառավարության ծրագրի՝ վերոնշյալ կետերով սահմանված դրույթների իրագործման ապահովման գործընթացը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ