Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե քեզ օգնություն ենք տրամադրում, հեռու է մարդկային նորմերից. Աբրահամյան
Իշխող ուժի ղեկավարն օրեր առաջ կրկին հայտարարեց, թե հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Սրա մասին խոսում է մեկը, ում խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության 75 տոկոսը օկուպացվել կամ հանձնվել է Ադրբեջանին:
Սրա մասին խոսում է մեկը, ում նախաձեռնությամբ Հայաստանից Արցախ զորակոչ այլևս չի իրականացվում:
Սրա մասին խոսում է մի մարդ, ով հասցրել է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին մոլորեցնել, թե եկել է խաղաղության օրակարգով, մտնում ենք խաղաղության դարաշրջան, իսկ հիմա ասում է, թե, գիտե՞ք, խաղաղությունը միայն մեզանից չէ կախված, իսկ մեզ ոչնչացնելու մեծ սպառնալիք կա:
Ի դեպ, ոչ միայն քաղաքական, այլ բարոյական տեսանկյունից տեղին չէ խոսել Արցախին հատկացված սոցիալական օժանդակության մասին հենց միայն այն պատճառով, որ 35-40հզ մարդ զրկվել է իր տնից, իր հողից ու ջրից, Արցախի տնտեսությունը, ենթակառուցվածքները մեծ հարվածներ են ստացել, իսկ այս դեպքում Հայաստանի ցանկացած իշխանության առաքելությունը պետք է դառնար պաշտպանելու ու օժանդակելու իր հայրենակիցներին:
Այս հատկացումների և դրանց արդյունավետության մասին մեկ այլ առիթով կխոսեմ:
Լսել ե՞ք երբևէ, որ ՀՀ որևէ նախկին ղեկավար գրեթե ամենամսյա ռեժիմով խոսեր Արցախին հատկացվող բյուջետային հատկացումների, լրացուցիչ ծրագրերի մասին: Իհարկե ոչ: Որովհետև դա բնական էր, դա բոլորի համար օրինաչափ երևույթ էր:
Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե տուն չունես, հարազատ ես կորցրել, բայց գիտե՞ս մենք քեզ սոցիալական օգնություն ենք տրամադրում, սա հեռու է բոլոր կարգի բարոյական, մարդկային և տրամաբանական նորմերից:
Լավ է չեն ասում, որ պատերազմի ժամանակ կորցրած մեծածավալ սպառազինությունը, զորամասերը օպտիմալացման հետևանք են և բխում է բանակում իրականացվող բարեփոխումների ծրագրից:
Շարունակում եմ պնդել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամից առաջ նախևառաջ առկա է բարոյական ճգնաժամ և առանց որի հաղթահարման քաղաքական ճգնաժամ հաղթահարելը շատ բարդ է լինելու»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ